Հայտարարություն
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ Լիցենզավորման և թույլտվությունների վարչությունում փորձագետ ներգրավելու վերաբերյալ
2022-11-01
Փորձագետը ներգրավվում է Էկոնոմիկայի նախարարության լիցենզավորման և թույլտվությունների վարչության գործառույթների և հանձնարարականների իրականացման համար:
1․ Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝
«Գործունեության իրականացման ծանուցման մասին» 2015 թվականի նոյեմբերի 13-ի ՀՕ-120-Ն Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակով նախատեսված ծանուցման ենթակա գործունեության որոշ տեսակներով գործունեություն իրականացնող անձանց հաշվառում։
2․ Փորձագետ ներգրավելու ժամկետն է մինչև 2023թ․օգոստոսի 1-ը:
3․ Աշխատանքային պարտականություններն են`
1) հրագործական ապրանքների արտադրության, ներմուծման կամ առևտրի ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառում,
2) անասնաբուժասանիտարական փորձաքննության ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառում,
3) «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող՝ խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիների արտադրության՝ առանց իրացման իրավունքի ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառում,
4) «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220870 ծածկագրին դասվող լիկյորների և 220890 ծածկագրին դասվող՝ մինչև 9 տոկոս սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների արտադրության ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառում,
5) «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2208 ծածկագրին դասվող` միայն մեղրից, պտուղներից և հատապտուղներից (բացառությամբ խաղողի) թորված 40 և ավելի տոկոս սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների արտադրության ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառում,
6) գինու, խնձորի և պտղահատապտղային այլ գինիների և մեղրից ստացված այլ ալկոհոլային խմիչքների արտադրության ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառում,
7) գարեջրի արտադրության ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառում։
4․ Փորձագետին ներկայացվող պահանջներն են՝
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
2) կրթություն, որակավորման աստիճանը՝ բարձրագույն կրթություն,
3) հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ,
4) ծրագրով նախատեսվող աշխատանքների իրականացման հետ կապված անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն,
5) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
6) գրական հայերենի տիրապետում, օտար լեզուների իմացությունը կդիտվի առավելություն,
7) պատասխանատվության բարձր զգացում, ճշտապահություն, տրամաբանելու և տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն։
5․ Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2022թ. նոյեմբերի 4-ը ներառյալ:
6․ Աշխատավայրը` ք.Երևան, Մհեր Մկրտչյան 5։
7. Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարագապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում։
8․ Ընտրություն կատարելու եղանակը`
Դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի և ինքնակենսագրականների ուսումնասիրություն:
9․ Դիմող քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
10․ Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով՝ նշելով, թե որ ստորաբաժանման փորձագետի պաշտոնի համար է դիմում (առանց ստորաբաժանման անվանման նշման դիմումները չեն դիտարկվի)։
11․ Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 09.30-12.30-ը (բացի շաբաթ և կիրակի օրերից)։
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5, 7-րդ հարկ, 703 սենյակ, հեռ.` 011-59-71-98, էլեկտրոնային փոստի հասցեն naslanyan@mineconomy.am):