Ինկասացիոն ծառայությունների մատուցման լիցենզավորում

Ինկասացիոն ծառայությունների մատուցման լիցենզավորումն իրականացվում է «Լիցենզավորման մասին»«Պետական տուրքի մասին»«Ինկասացիայի մասին»«Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի «Ինկասացիոն ծառայությունների մատուցման լիցենզավորման կարգը, լիցենզիայի ձևը և ինկասացիոն կազմակերպության մասնագիտացված աշխատողների մասնագիտական որակավորման և մասնագիտական համապատասխանության ստուգման կարգը հաստատելու մասին» թիվ 2302-Ն ու 2006 թվականի հոկտեմբերի 19-ի «Ինկասացիոն կազմակերպություններին, նրանց կողմից օգտագործվող ավտոտրանսպորտային, տեխնիկական անվտանգության և այլ միջոցներին ներկայացվող պարտադիր պահանջները սահմանելու մասին» թիվ 1498-Ն որոշումների համաձայն: Ինկասացիոն ծառայությունների մատուցման լիցենզիան տրամադրվում է անժամկետ: Ինկասացիոն ծառայությունների մատուցման լիցենզիան տրամադրվում է նախատեսված բոլոր փաստաթղթերը ներկայացվելուց հետո` 23 աշխատանքային օրվա ընթացքում` Աուդիտորական ծառայությունների իրականացման և ինկասացիոն ծառայությունների մատուցման լիցենզավորող հանձնաժողովի եզրակացության հիման վրա: 


Հայտատուները Ինկասացիոն ծառայությունների մատուցման լիցենզիա ստանալու համար Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն են ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության 22.12.2005թ. թիվ 2302-Ն որոշմամբ հաստատված հայտը և կից փաստաթղթերը, որոնք կարող են ներկայացվել առձեռն, փոստով կամ էլեկտրոնային տարբերակով: Հայտատուները կարող են լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնել էլեկտրոնային տարբերակով` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 24-ի թիվ 1283-Ն որոշման:

Լիցենզիա ստանալու համար տարեկան պետական տուրքը կազմում է 300 000 ՀՀ դրամ: Հայտատուն Ինկասացիոն ծառայությունների մատուցման լիցենզիա ստանալու համար Կենտրոնական գանձապետարանի 900005169058 հաշվեհամարին վճարում է 300 000 ՀՀ դրամ և կարող է լիցենզավորող մարմին պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ չներկայացնել:

էլեկտրոնային փոստի հասցե՝ secretariat@mineconomy.am:


Ինկասացիոն ծառայությունների մատուցման լիցենզիայի վերաձևակերպումը, լիցենզիայի գործողության կասեցումն ու դադարեցումը, ինչպես նաև լիցենզավորման հետ կապված բոլոր հարաբերությունները կարգավորվում են «Լիցենզավորման մասին», «Ինկասացիայի մասին», «Զենքի մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով:

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00