«Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հայտարարում է հետազոտությունների բաժնի ղեկավարի թափուր աշխատատեղի մասին

«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

 

ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԺՆԻ ՂԵԿԱՎԱՐ

 

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ՝ «Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն

ՀԱՍՏԻՔ՝ Հետազոտությունների բաժնի ղեկավար

ԴԻՄԵԼՈՒ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ՝ Բոլոր որակավորված թեկնածուները

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԵԿՆԱՐԿԸ՝  հոկտեմբեր 2022

ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ՝ Երկարաժամկետ, փորձաշրջանով

ԱՇԽԱՏԱՎԱՅՐԸ՝ ՀՀ, Արմավիրի մարզ, գյուղ Մերձավան

ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝ 30.09.2022

 

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

«Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հայտարարում (այսուհետ՝ Կազմակերպություն) է հետազոտությունների բաժնի ղեկավարի թափուր աշխատատեղի մասին։ Հետազոտությունների բաժնի ղեկավարը ապահովելու է դաշտային և լաբորատոր հետազոտությունների մեթոդական փաստաթղթերի մշակման և կիրառության աշխատանքները, ինչպես նաև իրականացնելու բաժնի աշխատակիցների արդյունավետ կառավարումը:

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

·         սահմանված կարգով ապահովել և կատարել Կազմակերպության տնօրենի հանձնարարականների կատարումը,  

·         անձնապես պատասխանատվություն կրել բաժնի գործառույթների իրականացման համար,

·         մասնակցել ծրագրերի մշակման և պլանավորման աշխատանքներին, 

·         կազմակերպել բաժնի աշխատանքների գործունեությունը,

·         իրականացնել Կազմակերպության աշխատանքային ծրագրերը,

·         Կազմակերպության միջոցներն ու ծրագրերն արդյունավետ և նպատակային օգտագործելու համար իրականացնել հսկողություն,

·         Կազմակերպության տնօրենին աշխատանքների արդյունավետության բարձրացման վերաբերյալ պարբերաբար ներկայացնել առաջարկներ,

·         ապահովել ուղեցույցների և ընթացակարգերի սերմնարտադրության և տնկանյութի հավաստագրման ուղղություններում աշխատանքների կազմակերպումը,

·         ապահովել որակի կառավարման համակարգի մշակման և բարելավման աշխատանքների իրականացումը,

·         ապահովել աշխատանքային հաշվետվություններ և մեթոդական փաստաթղթերի կազմումը,

·         Կատարել համապատասխան այլ հանձնարարականներ։

 

ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

·         Բարձրագույն կրթություն գյուղատնտեսության և այլ հարակից ոլորտում,

·         Առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային փորձ,

·         համակարգչային ծրագրերի (Word, Excel, Power Point) հմուտ կիրառման գիտելիքներ,

·         հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն,

·         թիմի կառավարման հմտություններ,

·         կազմակերպչական, ադմինիստրատիվ և հաղորդակցման ունակություններ:

 

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հիմնավորվել է 2005 թվականին (ՀՀ էկոնոմիկայի նախարարության տակ գործող կառույց): Կազմակերպության գործառույթները ներառում են բույսերի նոր սորտերի արտոնագրի և օգտագործման թույլտվության հայտերի ձևակերպումները, նոր սորտերի տարբերիչ առանձնահատկության, միատարրության և կայունության փորձարկումները, բույսերի նոր սորտերի նկարագրության կազմումը, նոր սորտերի արտոնագրումը, հեղինակային իրավունքի վկայականի հանձնումը, ՀՀ պետական գրանցամատյանի վարումը, սերմերի որակի լաբորատոր հետազոտությունների կազմակերպումը, բարձր վերարտադրության սերմերի հավաստագրումները, հավաստագրված սերմեր արտադրողների, ներկրողների, արտահանողների և իրացնողների գրանցամատյանի վարումը, ապրոբատորների դասընթացների կազմակերպում և վկայագրերի տրամադրում լիազորված մարմնի կողմից:

 

ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ

310,000 ՀՀ դրամ (ներառյալ հարկերը և պարտադիր վճարները)

 

ՀԱՎԵԼՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կազմակերպությունը ապահովում է Երևան-Մերձավան-Երևան երթուղիով աշխատակիցների տեղափոխումը

 

ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

Հետաքրքրված և համապատասխան որակավորում ունեցող անձինք կարող են ներկայացնել իրենց ամփոփ ինքնակենսագրականը անգլերեն կամ հայերեն լեզվով՝ humanresources.carc@gmail.com էլեկտրոնային փոստի հասցեին` թեմայի դաշտում նշելով «Հետազոտությունների բաժնի ղեկավար» հաստիքի անվանումը։ Հարցազրույցի վերաբերյալ կտեղեկացվեն միայն ցուցակագրված դիմորդները: Հարցերի համար կարող եք կապ հաստատել՝ 060 50 06 77 կամ 095 50 06 77 հեռախոսահամարներով:

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00