2022 թվականի սեպտեմբերի 10-ից կմեկնարկի առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների /խոշոր եղջերավոր անասունի, խոզի մսի, թռչնամսի և կաթնային շիճուկի/ ՀՀ ներմուծման քվոտայի ծավալների բաշխման 2-րդ փուլը

Տեղեկացնում ենք, որ 2022 թվականի սեպտեմբերի 10-ից կմեկնարկի 2022 թվականի մարտի  21-ի ՀՀ կառավարության  N 346-Ն և N 347-Ն որոշումներով սահմանված արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների /խոշոր եղջերավոր անասունի, խոզի մսի, թռչնամսի և  կաթնային շիճուկի/ Հայաստանի Հանրապետություն ներմուծման քվոտայի ծավալների բաշխման 2-րդ փուլը։

Ներմուծման թույլատրելի ծավալի չբաշխված քանակությունից ներմուծման նոր թույլատրելի ծավալ ստանալու համար արտաքին տնտեսական գործունեության մասնակիցները 2022 թվականի սեպտեմբերի 10-ից մինչև սեպտեմբերի 30-ը լիազոր մարմին /ՀՀ էկոնոմիկայի նախարարություն/ պետք է ներկայացնեն հայտ` ՀՀ կառավարության  N 346-Ն որոշմամբ սահմանված կարգի 20-րդ կետի և  ՀՀ կառավարության N347-Ն որոշմամբ սահմանված կարգի 18-րդ կետի պահանջներին համապատասխան:

Արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև 2022 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների բաշխումն իրականացվում է մինչև Հայաստանի Հանրապետությանը հատկացված ներմուծման թույլատրելի ծավալի սպառումը:

Կորպորատիվ կառավարում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00