ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը հայտարարում է արտաքին մրցույթ՝
քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու մասին
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ՝ Նախարարություն) հայտարարում է արտաքին մրցույթ՝ Նախարարության գործարար միջավայրի վարչության (այսուհետ՝ Վարչություն) պետի (ծածկագիրը՝ 23-32.21-Ղ3-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար:
Նախարարության գործարար միջավայրի վարչության պետի (ծածկագիր՝ 23-32.21-Ղ3-1) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված գործառույթների, իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, աշխատանքի բնագավառում փորձի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև պաշտոնի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկավությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակին կարող եք ծանոթանալ կից հղմամբ։
Նախարարության գործարար միջավայրի վարչության պետի (ծածկագիր՝ 23-32.21-Ղ3-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար դիմումները ներկայացվում են առցանց` կցելով հետևյալ անհրաժեշտ փաստաթղթերը՝
- դիմում (ձևը լրացվում է առցանց),
- անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենները (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշի կամ անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի պատճենները),
- դիպլոմ(ներ)ի պատճեն(ներ)ը,
- աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթ(եր)ի պատճեն(ներ)ը,
- զինվորական գրքույկի պատճենը (նշված փաստաթուղթը ներկայացնում են արական սեռի անձինք),
- մեկ լուսանկար՝ 3X4 չափսի։
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2022 թվականի օգոստոսի 26-ից մինչև 2022 թվականի սեպտեմբերի 1-ը ներառյալ՝ քսանչորսժամյա ռեժիմով` կցելով անհրաժեշտ փաստաթղթերը:
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2022 թվականի հոկտեմբերի 11-ին՝ ժամը 10:00-ին, Նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2022 թվականի հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10:30-ին, Նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:
Հիմնական աշխատավարձը 310858 (երեք հարյուր տաս հազար ութ հարյուր հիսունութ) դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝
- Սահմանադրություն. հոդվածներ՝ 3, 6, 34, 39, 44, 51, 60, 64, 88, 89, 93, 117, 124, 139, 141, 142, 149, 168, հղումը
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրք․ հոդվածներ՝ 2, 50, 77, 90, 95, 105, հղումը
- «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք․ հոդվածներ՝ 2, 3, 4, 6, 9, 13, 25, 30, 31, 34, 36, 39, հղումը
- Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգիրք, հոդվածներ՝ 3 մաս 1 կետ 11 և կետ 13, 4, 10, 127 մաս 1, մաս 2, հղումը
- «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենք, hոդվածներ՝ 5 մաս 1, 65 մաս 1, 89 մաս 1, հղումը
- «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք․ հոդվածներ՝ 8, 21, 36, հղումը
- «Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ օրենք․ hոդվածներ՝ 6, 8, հղումը
- «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենք․ հոդվածներ՝ 2, 4 մաս 1, հղումը
- «Ներքին շուկայի պաշտպանության մասին» ՀՀ օրենք․ հոդվածներ՝ 3, 5 մաս 5, 9, հղումը
- «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենք․ հոդվածներ՝ 1, 23 մաս 1, հղումը
- «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենք․ հոդվածներ՝ 4 մաս 1-ին, 5 մաս 8-րդ, 6 մաս 2-րդ, 16 մաս 1-ին, 21, հղումը
- «Հակագնագցման /հակադեմփինգային/ և փոխհատուցման միջոցների մասին» ՀՀ օրենք․ հոդվածներ՝ 3, 11 մաս 2-րդ, 13, հղումը
- «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենք․ հոդվածներ՝ 2 մաս 4-րդ, 8 մաս 1-ին, 19 մաս 1-ին, 27 մաս 1-ին, հղումը
- «Սնանկության մասին» ՀՀ օրենք. հոդվածներ՝ 3 մաս 1-ին, 4 մասեր 1-ին և 2-րդ, հղումը
- «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենք. հոդված՝ 3 մաս 1-ին, հղումը
- «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենք. հոդվածներ՝ 13 մասեր 1-ից 4-րդ, 17 մաս 1-ին, 19 մաս 4-րդ, 22 մաս 11-րդ, 23 մաս 1-ին, հղումը
- «Պաշտոնական ոճ», Յուրի Ավետիսյան, Զանգակ-97, 2011թ․, հղումը
- Ինֆորմատիկա 8-րդ դասարան։ Հանրակրթական ավագ դպրոցի ընդհանուր և հումանիտար հոսքերի համար։ Ս. Ս. Ավետիսյան, Ա. Վ. Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ. Վ. Աղգաշյան։ Երևան 2013թ., հղումը
- Անգլերենի 2016 թվականի պետական ավարտական և միասնական քննությունների առաջադրանքների շտեմարան/ Եր.: ՐԱԲՈՒՆԻ, 2015թ. Մաս 3, էջեր՝ 256, 257, 258, 260, 261, 262, 265, 266, 267, 268, հղումը
- Ռուսաց լեզվի թեստային առաջադրանքների շտեմարան/ Եր.: ՖԻԼԻՆ, 2014. Մաս 3; էջեր՝ 36, 37, 38, 39, 40, 41, 162, 163, 164, 165, 166, 183, 184, 185, 186, 187, հղումը
Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես`
- «Աշխատակազմի կառավարում» կոմպետենցիա, հղումը
- «Խնդրի լուծում» կոմպետենցիա, հղումը
- «Որոշումների կայացում» կոմպետենցիա, հղումը
- «Բարեվարքություն» կոմպետենցիա, հղումը
Մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (հասցե՝ ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5, հեռախոսահամար՝ 011-59-71-96, էլեկտրոնային փոստի հասցե՝ rengibaryan@mineconomy.am):