Էկոնոմիկայի նախարարության անձնակազմի կառավարման վարչության գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 23-33.4-Մ2-3) թափուր պաշտոնը որոշակի ժամկետով զբաղեցնելու մասին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ` Նախարարություն) հայտարարում է`

Նախարարությունում քաղաքացիական ծառայության հետևյալ թափուր պաշտոնը որոշակի ժամկետով զբաղեցնելու մասին

 

Էկոնոմիկայի նախարարության անձնակազմի կառավարման վարչության գլխավոր մասնագետ (ծածկագիր՝ 23-33.4-Մ2-3)

  1. իրականացնում է Նախարարության և Նախարարության ենթակա մարմնի (այսուհետ` Ենթակա մարմին)  կառուցվածքային, հաստիքային, ինչպես նաև քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկում փոփոխություններ կատարելու նախապատրաստման աշխատանքները
  2. իրականացնում է Նախարարության և ենթակա մարմնի ստորաբաժանումների հետ համատեղ քաղա­քա­ցիական ծառայության պաշտոնների գնահատման և դասակարգման հետ կապված աշխատանքները
  3. իրականացնում է Նախարարության և ենթակա մարմնի քաղաքացիական ծառա­յող­ների վերապատրաստման կարիքների բացահայտման և վերապատրաստումների կազմակերպման աշխատանքները, ինչպես նաև վերապատրաստման արդյունավետության գնահատումը.
  4. իրականացնում  է Նախարարի, Նախարարության գլխավոր քարտուղարի, Նախարարության ենթակա մարմնի նախագահի և գլխավոր քարտուղարի` անձնակազմի կա­ռա­վարման գծով հրամանների նախագծերի նախապատրաստման աշխատանքները և դրանք ներկայացում է ստո­րագրման.
  5. իրականացում Mulberry համակարգի վարման աշխատանքները ․
  6.  իրականացնում է աշխատանքային ծրագրերի մշակման, կատարողականի գնահատման և կատարողականի կառավարման աշխատանքները, և դրա արդյունավետ ու արդար կիրարկումը, հաջորդ տարվա  աշխատանքային ծրագրի կազմումը.
  7. իրականացնում է Նախարարության և ենթակա մարմնի քաղաքացիական ծառայողների կողմից իրենց կատարած աշխատանքների մասին և կատարողականի գնահատման ներկայացրած հաշվետվություն­ների ուսումնասիրութուն, ինչպես նաև դրանց վերաբերյալ ներկայացում համապատասխան առաջարկություններ.
  8. իրականացնում է Նախարարության, ենթակա մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների կիսամյակային և տարեկան աշխատանքային ծրագրերի կազմման աշխատանքները, աշխատանքային ծրագրերի կատարողականների գնահատականների հաշվառման և վերլուծության աշխատանքները, ինչպես նաև Նախարարության աշխատողների պարբերաբար վերապատրաստման և աշխատանքի կատարողականի վրա հիմնված խրախուսման համակարգերի կատարելագործման աշխատանքները,
  9. իրականացնում է մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտի Հայաստանի Հանրապետության oրենքների, Հայաստանի Հանրապետության վարչապետի և կառավարության որոշումների և այլ իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքները, և կազմումը դրանց համար օրենսդրությամբ սահմանված տեղեկանքների և շրջանառության համար համապատասխան ուղեկցող փաստաթղթերը.

 

Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝

  • բարձրագույն կրթու­թյուն,
  • հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ կադրերի և մասնագիտական կողմնորոշման բնագավառում` երեք տարվա աշխատանքային ստաժ։
  • գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ,
  • պաշտոնի անձնագրով սահմանված ընդհանրական և ընտրանքային կոմպետենցիաների տիրապետում:

Աշխատավարձի չափը՝ 212309 (երկու հարյուր տասներկու հազար երեք հարյուր ինը) դրամ:

Նշված պաշտոնն զբաղեցվում է որոշակի ժամկետով՝ մինչև ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու՝ օրենքով սահմանված հիմքի վերացումը՝ այդ թվում՝ վաղաժամկետ։

Ընտրությունն կատարվելու է դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրության եղանակով. անհրաժեշտության դեպքում կարող է անցկացվել հարցազրույց:

Դիմող ՀՀ քաղաքացիները Նախարարություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

  • գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
  • անձնագրի կամ անձը հաստատող փաստաթղթի պատճենը,
  • դիպլոմ(ներ)ի պատճեն(ներ)ը,
  • աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթ(եր)ի պատճեն(ներ),
  • զինվորական գրքույկի պատճենը (նշված փաստաթուղթը ներկայացնում են արական սեռի անձինք),
  • մեկ լուսանկար՝ 3X4 չափսի։

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` անձամբ կամ էլեկտրոնային հասցեով՝ ժամը 9.30-ից մինչև 12.30-ը։ Նշված ժամկետում պահանջվող փաստաթղթերի ամբողջ փաթեթը չներկայացնելու դեպքում տվյալ թեկնածությունը նշված պաշտոնի համար չի քննարկվելու:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 2022 թվականի օգոստոսի 8-ը:

ՀՀ քաղաքացիները Նախարարությունում քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար կարող են դիմել Նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Մ. Մկրտչյան 5, հեռ. 011-59-71-95, 011-59-71-98, էլ-փոստ naslanyan@mineconomy.am/):

 

Կորպորատիվ կառավարում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00