2022-08-02
Փորձագետը ներգրավվում է Էկոնոմիկայի նախարարության հանրային ներդրումների քաղաքականության վարչության գործառույթների և հանձնարարականների իրականացման համար:
- Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝
Կանաչ ու կայուն տնտեսական զարգացման քաղաքականության, կանաչ տնտեսության զարգացմանն ուղղված համապատասխան իրավական ակտերի մշակմանը մասնակցություն, իրազեկման և ուսուցողական աշխատանքների իրականացում։
2․ Փորձագետ ներգրավելու ժամկետն է 1 /մեկ/ տարի:
3․ Աշխատանքային պարտականություններն են`
- կանաչ ու կայուն տնտեսական զարգացման քաղաքականության, կանաչ տնտեսության զարգացմանն ուղղված համապատասխան իրավական ակտերի մշակմանը մասնակցություն,
- արևային էներգետիկայի տեխնոլոգիական զարգացմանն ուղղված իրավական ակտերի մշակմանը մասնակցություն,
- էլեկտրամոբիլների և էլեկտրական շարժիչներով աշխատող տրանսպորտային միջոցների և հարակից ենթակառուցվածքների ներդրման ծրագրի և վերջինիս իրականացման համար անհրաժեշտ միջոցառումների մշակմանը մասնակցություն,
- բնական ռեսուրսների տնտեսական ցիկլում առավել երկար պահպանման (շրջանաձև տնտեսության) նախադրյալների ստեղծման, դրանից բխող քաղաքականության և իրավական ակտերի ուսումնասիրման ու մշակմանը մասնակցություն,
- տնտեսավարող սուբյեկտներին կանաչ տնտեսությանն անցման գործընթացին աջակցում,
- կանաչ տնտեսությանն առնչվող ոլորտային ռազմավարությունների ուսումնասիրմանը մասնակցություն,
- կանաչ ներդրումների, ինչպես նաև կանաչ բաղադրիչով նորարարական լուծումներով արտադրության կազմակերպումը խթանող քաղաքականության մշակմանը և օրենսդրական դաշտի բարելավմանն ուղղված աշխատանքներին մասակցություն,
- կանաչ և կայուն տնտեսական զարգացմանը միտված իրազեկման և ուսուցողական աշխատանքների իրականացում։
4․ Փորձագետին ներկայացվող պահանջներն են՝
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
- կրթություն, որակավորման աստիճանը՝ բարձրագույն կրթություն,
- ցանկալի է տնտեսագիտության բնագավառի 1 տարվա ստաժ,
- ծրագրով նախատեսվող աշխատանքների իրականացման հետ կապված անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն,
- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
- գրական հայերենի տիրապետում, օտար լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- պատասխանատվության բարձր զգացում, ճշտապահություն, տրամաբանելու և տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն։
5․ Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2022թ. օգոստոսի 5-ը ներառյալ:
6․ Աշխատավայրը` ք.Երևան, Մհեր Մկրտչյան 5։
7. Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարագապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում։
8․ Ընտրություն կատարելու եղանակը`
Դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի և ինքնակենսագրականների ուսումնասիրություն:
9․ Դիմող քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
- դիմում նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),
- հայտարարություն (ձևը կցվում է) ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին,
- տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի/ների), վկայական/ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները բնօրինակների հետ միասին, հայերեն ինքնակենսագրական (CV),
- արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
- մեկ գունավոր լուսանկար 3X4 սմ չափի,
- անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը։
10․ Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով՝ նշելով, թե որ ստորաբաժանման փորձագետի պաշտոնի համար է դիմում (առանց ստորաբաժանման անվանման նշման դիմումները չեն դիտարկվի)։
11․ Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 09.30-12.30-ը (բացի շաբաթ և կիրակի օրերից)։
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5, 7-րդ հարկ, 704 սենյակ, հեռ.` 011-59-71-96, էլեկտրոնային փոստի հասցեն` lpetrosyan@mineconomy.am):