Փոփոխություններ փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման և փոքր ու միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման ծրագրերում

Կատարվել են փոփոխություններ փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման ծրագրում․

Ծրագրի ծախսերի փոխհատուցման բաղադրիչի դեպքում փոխհատուցումը կարող է իրականացվել մինչև ծրագրի տևողության ավարտը՝ որոշման գործող կարգավիճակի պայմաններում, այսինքն՝ նոր կարգավորմամբ լրացուցիչ հնարավորություն է տրվում ծրագրի շրջանակում փոխհատուցման պայմանագիր կնքած, սակայն ծրագրով նախատեսված ժամկետին անասնաշենքը շահագործման չհանձնած շահառուներին ստանալու փոխհատուցում՝ հաշվի առնելով այն, որ անասնաշենքի կառուցման համար շահառուի կողմից իրականացվել են ֆինանսական ներդրումներ և փոխհատուցման գումարի տրամադրումից է մեծապես կախված անասնաշենքի կենդանիներով համալրման և անասնապահական գործունեությամբ զբաղվելու հարցը։ Ծրագրի մեկնարկից սկսած բոլոր շահառուների համար հավասար պայմաններ ապահովելու նպատակով սույն դրույթի գործողությունը կտարածվի 2019 թվականի ապրիլի 26-ից հետո ծագած հարաբերությունների վրա։

Ծրագրին մասնակցելու համար թույլատրելի է համարվելու տնտեսավարողների անշարժ գույքի (հողի) միայն սեփականության կամ կառուցապատման իրավունքի պետական գրանցման վկայականի առկայությունը։

Առանց անշարժ գույքի կառուցապատման իրավունքի, միայն օգտագործման կամ վարձակալության իրավունք ունեցող տնտեսավարողների մասնակցությունը ծրագրին չի թույլատրվելու։

 

Կատարվել են փոփոխություններ փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման ծրագրում․

Կատարված փոփոխություններով՝ փոխհատուցումը կարող է իրականացվել մինչև ծրագրի տևողության ավարտը՝ որոշման գործող կարգավիճակի պայմաններում, այսինքն՝ նոր կարգավորմամբ լրացուցիչ հնարավորություն է տրվում ծրագրի շրջանակում փոխհատուցման պայմանագիր կնքած, սակայն ծրագրով նախատեսված ժամկետին ջերմատունը շահագործման չհանձնած շահառուներին ստանալու փոխհատուցում։ Ծրագրի մեկնարկից սկսած բոլոր շահառուների համար հավասար պայմաններ ապահովելու նպատակով սույն դրույթի գործողությունը կտարածվի 2020 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա։

Ծրագրին մասնակցելու համար թույլատրելի է համարվելու տնտեսավարողների անշարժ գույքի (հողի) միայն սեփականության կամ կառուցապատման իրավունքի պետական գրանցման վկայականի առկայությունը։

Առանց անշարժ գույքի կառուցապատման իրավունքի, միայն օգտագործման կամ վարձակալության իրավունք ունեցող տնտեսավարողների մասնակցությունը ծրագրին չի թույլատրվելու։

Ծրագրում սահմանվել է իրատեսական ժամկետ պայմանագրի կնքման համար, հստակեցվել են կապալառուներին ներկայացվող պահանջները՝ նախագծերի կազմման մասով։

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00