Մրցույթ՝ Լիցենզավորման և թույլտվությունների վարչությունում փորձագետ ներգրավելու համար

Հայտարարություն

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ Լիցենզավորման և թույլտվությունների վարչությունում փորձագետ ներգրավելու վերաբերյալ

 

2022-07-25

Փորձագետը ներգրավվում է Էկոնոմիկայի նախարարության լիցենզավորման և թույլտվությունների վարչության գործառույթների և հանձնարարականների իրականացման համար:

1․ Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝

«Գործունեության իրականացման ծանուցման մասին» 2015 թվականի նոյեմբերի 13-ի ՀՕ-120-Ն Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակով նախատեսված ծանուցման ենթակա գործունեության որոշ տեսակներով գործունեություն իրականացնող անձանց հաշվառում։

 

2․ Փորձագետ ներգրավելու ժամկետն է 1 /մեկ/ տարի: 

 

3․ Աշխատանքային պարտականություններն են`

1)      հրագործական ապրանքների արտադրության, ներմուծման կամ առևտրի ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառում,

2)      անասնաբուժասանիտարական փորձաքննության ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառում,

3)      «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող՝ խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիների արտադրության՝ առանց իրացման իրավունքի ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառում,

4)      «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220870 ծածկագրին դասվող լիկյորների և 220890 ծածկագրին դասվող՝ մինչև 9 տոկոս սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների արտադրության ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառում,

5)      «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2208 ծածկագրին դասվող` միայն մեղրից, պտուղներից և հատապտուղներից (բացառությամբ խաղողի) թորված 40 և ավելի տոկոս սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների արտադրության ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառում,

6)      գինու, խնձորի և պտղահատապտղային այլ գինիների և մեղրից ստացված այլ ալկոհոլային խմիչքների արտադրության ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառում,

7)    գարեջրի արտադրության ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառում։

 

4․ Փորձագետին ներկայացվող պահանջներն են՝
1)  Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,

2)    կրթություն, որակավորման աստիճանը՝ բարձրագույն կրթություն,

3)      հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ,

4)    ծրագրով նախատեսվող աշխատանքների իրականացման հետ կապված անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն,

5)    համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,

6)    գրական հայերենի տիրապետում, օտար լեզուների իմացությունը կդիտվի առավելություն,

7)    պատասխանատվության բարձր զգացում, ճշտապահություն, տրամաբանելու և տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն։

 

5․ Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2022թ. հուլիսի 28-ը ներառյալ:

 

6․ Աշխատավայրը` ք.Երևան, Մհեր Մկրտչյան 5։

 

7. Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարագապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում։

 

8․ Ընտրություն կատարելու եղանակը`

Դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի և ինքնակենսագրականների ուսումնասիրություն:

 

9․ Դիմող քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

·  դիմում նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),

·  հայտարարություն (ձևը կցվում է) ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին,

·  տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի/ների), վկայական/ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները բնօրինակների հետ միասին, հայերեն ինքնակենսագրական (CV),

·  արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,

·  մեկ գունավոր լուսանկար 3X4 սմ չափի,

·  անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը։

 

10․ Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով՝ նշելով, թե որ ստորաբաժանման փորձագետի պաշտոնի համար է դիմում (առանց ստորաբաժանման անվանման նշման դիմումները չեն դիտարկվի)։

 

11․ Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 09.30-12.30-ը (բացի շաբաթ և կիրակի օրերից)։

 

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5, 7-րդ հարկ, 704 սենյակ, հեռ.` 011-59-71-96, էլեկտրոնային փոստի հասցեն` lpetrosyan@mineconomy.am):

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00