Հայտարարություն՝ Էկոնոմիկայի նախարարության ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչության ֆինանսական և բյուջետային ծրագրերի բաժնի գլխավոր տնտեսագետի (ծածկագիր` 23-33.2-Մ2-8) թափուր պաշտոնը որոշակի ժամկետով զբաղեցնելու մասին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ` Նախարարություն) հայտարարում է`

Նախարարությունում քաղաքացիական ծառայության հետևյալ թափուր պաշտոնը

որոշակի ժամկետով զբաղեցնելու մասին

 

Էկոնոմիկայի նախարարության ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչության ֆինանսական և բյուջետային ծրագրերի բաժնի գլխավոր տնտեսագետ (ծածկագիր` 23-33.2-Մ2-8)

  1. իրականացնում է Նախարարության ֆինանսական հոսքերի կառավարմանը  բյուջետային միջոցների բաշխման, ռեսուրսների արդյունավետ ծախսման և շարունակական կառավարման վերլուծության ապահովում և ներքին հսկողության  իրականացմանը.    
  2. իրականացնում է ոլորտի միջնաժամկետ ծախսային ծրագրերի և Նախարարության համակարգի, առանձին հանրապետական նշանակության և այլ ծրագրերի  համապատասխան տարվա բյուջետային հայտերի նախագծերի կազմման աշխատանքների իրականացումը՝ քննարկումների կազմակերպում, մեթոդական օժանդակություն, ամփոփ հայտերի պատրաստում և ներկայացում համապատասխան մարմիններին, ինչպես նաև ծրագրերի ֆինանսավորման աշխատանքների իրականացումը.  
  3. իրականացնում է տվյալ տարվա բյուջեով նախատեսված ծրագրերի շրջանակներում համապատասխան նախահաշիվների կազմման աշխատանքները` ըստ եռամսյակային համամասնությունների և ֆինանսական պարտավորությունների կատարման ժամանակացույցերի և հաստատման  ներկայացնումը.
  4. իրականացնում է տվյալ տարվա բյուջեով նախատեսված ծրագրերի շրջանակներում կնքվելիք պայմանագրերի նախագծերի պատրաստումը և ներկայացումը հաստատմանը, ինչպես նաև կատարված աշխատանքների պայմանագրերով նախատեսված կարգով և համապատասխան ֆինանսական միջոցների վճարային փաստաթղթերի կազմումը և վճարումների իրականացումը «CLIENT-TREASURY» Գանձապետական համակարգի միջոցով.      
  5. իրականացնում է ծրագրերի շրջանակներում ֆինանսավորված ընկերությունների կողմից ներկայացված եռամսյակային և տարեկան հաշվետվությունների  մասնավորապես` հիմնարկի դեբիտորական և կրեդիտորական պարտքերի և պահեստավորված միջոցների մասին ձև N4, հիմնարկի կատարած բյուջետային և արտաբյուջետային ծախսերի և բյուջետային պարտքերի մասին ձև N2, «Ծրագրային միջոցառման գծով արդյունքային (կատարողական) ցուցանիշների վերաբերյալ» Ձև Հ-8 և այլ հաշվետվությունների կազմումը LSfinance ծրագրով.
  6. իրականացնում է Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեով նախատեսված ծրագրերի և Նախարարության պահպանման ծախսերի գծով ֆինանսական միջոցների տնտեսագիտական դասակարգման հոդվածների և ծրագրային վերաբաշխումների ներկայացումը` համապատասխան ՀՀ կառավարության որոշման նախագծերի տեսքով, ինչպես նաև ներքին հոդվածային և միջծրագրային վերաբաշխման փաստաթղթերի փաթեթի կազմման աշխատանքների կազմակերպումը և մուտքագրում «armeps.am» էլեկտրոնային համակարգ և վճարումների իրականացումը «CLIENT-TREASURY» համակարգի միջոցով.
  7. իրականացնում է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացվող գումարների վերաբերյալ վճարային փաստաթղթերի կազմման աշխատանքները.
  8. մասնակցում է նախարարության հաստիքացուցակի պատրաստմանը և ամենամսյա թարմացմանը  (աշխատավարձի բնականոն աճի ժամանակին ապահովում)` նախարարի համապատասխան հրամանի հիման վրա.
  9. իրականացնում է Նախարարության անունից առաջարկություններ ֆինանսատնտեսական բնույթի նորմատիվային ակտերի նախագծերի վերաբերյալ.
  10. իրականացնում է նախարարություն  արտաբյուջետային հաշվի մուտքի և ելքի գումարների հաշվառումը և վարումը, համապատասխան արտաբյուջետային մուտքերի պետական բյուջե մասհանումների ամսական վճարումների իրականացումը, արտաբյուջետային միջոցներից կատարված ծախսերի իրականացումը և հաշվառումը:
  11. մասնակցում է նախարարության համակարգի կազմակերպությունների նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող ծրագրերով կատարված աշխատանքների եռամսյակային  և տարեկան ֆինանսատնտեսական հաշվետվությունների ընդունումը, ուսումնասիրումը, ամփոփումը և համապատասխան մարմիններ ներկայացումը.
  12. իրականացնում է բյուջեով նախատեսված ծրագրերի շրջանակներում ֆինանսավորված ընկերությունների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների կողմից ներկայացված ֆինանսական հաշվետվությունների ընդունումը և համապատասխան եռամսյակային հայտերի հիման վրա  ֆինանսավորումը:
  13. Իրականացնում է նախարարության ենթակա պետական մարմնի` Զբոսաշրջության կոմիտեի բնականոն գործունեությունն ապահովելու համար համապատասխան նախահաշիվների պատրաստում և ներկայացում հաստատմանը, ծրագրի շրջանակներում ֆինանսավորված ընկերությունների կողմից ներկայացված եռամսյակային և տարեկան հաշվետվությունների ընդունում, կազմում LSfinance ծրագրով և ներկայացում ՀՀ ֆինանսների նախարարություն, ներկայացված հաշվետվությունների և ֆինանսավորման հայտի հիման վրա համապատասխան ֆինանսական միջոցների վճարային փաստաթղթերի կազմում և վճարումների իրականացում «CLIENT-TREASURY» համակարգի միջոցով, անվանացանկի փոփոխություն և մուտքագրում «armeps.am» էլեկտրոնային համակարգ.

 

Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝

  • սոցիալական և վարքաբանական գիտություններ, գործարարություն և վարչարարություն ոլորտների բարձրագույն կրթու­թյուն,
  •  hանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ ֆինանսավարկային բնագավառում` երեք տարվա աշխատանքային ստաժ.
  • գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ,
  • պաշտոնի անձնագրով սահմանված ընդհանրական և ընտրանքային կոմպետենցիաների տիրապետում:

Աշխատավարձի չափը՝ 212309 (երկու հարյուր տասներկու հազար երեք հարյուր ինը) դրամ:

Նշված պաշտոնն զբաղեցվում է որոշակի ժամկետով՝ մինչև ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու՝ օրենքով սահմանված հիմքի վերացումը՝ այդ թվում՝ վաղաժամկետ։

Ընտրությունն կատարվելու է դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրության եղանակով. անհրաժեշտության դեպքում կարող է անցկացվել հարցազրույց:

Դիմող ՀՀ քաղաքացիները Նախարարություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

  • գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
  • անձնագրի կամ անձը հաստատող փաստաթղթի պատճենը,
  • դիպլոմ(ներ)ի պատճեն(ներ)ը,
  • աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթ(եր)ի պատճեն(ներ),
  • զինվորական գրքույկի պատճենը (նշված փաստաթուղթը ներկայացնում են արական սեռի անձինք),
  • մեկ լուսանկար՝ 3X4 չափսի։

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` անձամբ կամ էլեկտրոնային հասցեով՝ ժամը 9.30-ից մինչև 12.30-ը։ Նշված ժամկետում պահանջվող փաստաթղթերի ամբողջ փաթեթը չներկայացնելու դեպքում տվյալ թեկնածությունը նշված պաշտոնի համար չի քննարկվելու:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 2022 թվականի հուլիսի 15-ը:

ՀՀ քաղաքացիները Նախարարությունում քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար կարող են դիմել Նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Մ. Մկրտչյան 5, հեռ. 011-59-71-95, 011-59-71-98, էլ-փոստ՝ naslanyan@mineconomy.am/):

Կորպորատիվ կառավարում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00