Հայտարարություն N 4
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը հայտարարում է մրցույթ՝
ձեռներեցության զարգացման վարչությունում փորձագետ ներգրավելու վերաբերյալ
2022-06-20
Փորձագետը ներգրավվում է Էկոնոմիկայի նախարարության ձեռներեցության զարգացման վարչության գործառույթների և հանձնարարականների իրականացման համար:
1․ Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝
Իրականացնել պետություն-մասնավոր երկխոսության առավել ընդհանրական հարթակի ներմուծում ամբողջ նախարարության ներքո այժմ գործող, ինչպես նաև ստեղծվող պետություն-մասնավոր երկխոսության (այսուհետ՝ ՊՄԵ) ոլորտային հարթակների համակարգում և քարտուղարության աշխատանքները։
2․ Փորձագետ ներգրավելու ժամկետն է 1/մեկ/ տարի:
3․ Աշխատանքային պարտականություններն են`
1) Իրականացնել ՊՄԵ պետական ծրագրի մշակման աշխատանքների և դրանից բխող միջոցառումների իրականացման համակարգումը,
2) Իրականացնել ՊՄԵ շրջանակներում քննարկման ենթակա կամ նախագծման փուլում գտնվող իրավակարգավորումների վերաբերյալ ծանուցում,
3) Իրականացնել քաղաքականությունների, օրենսդրության և կարգավորումների մոտեցումների ձևակերպման կամ նախագծերի մշակման, քննարկման և այնուհետև իրականացման գործընթացում մասնավոր հատվածի և շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցության ապահովում՝ քննարկումների և համատեղ աշխատանքի կազմակերպման միջոցով,
4) Իրականացնել ՊՄԵ աշխատակարգի մշակման գործընթացում մասնակիցների ցանկի կազմում և երկխոսության անհրաժեշտ հարթակի ձևավորման աշխատանքներ,
5) Իրականացնել ՊՄԵ նիստերի ընթացքում ամբողջական և ճշգրիտ գրառումների կատարում, գրավոր ներկայացված նյութերի/առաջարկությունների հավաքագրում,
6) Իրականացնել ՊՄԵ նիստերին փորձագետների, պետական կառավարման այլ մարմինների և շահառու խմբերի ներկայացուցիչների ներգրավում,
7) Իրականացնել ՊՄԵ շրջանակներում իրականացվող նիստերի արձանագրությունների մշակում, քննարկված հարցերի և ելույթների դրույթների, մինչև նիստը և նիստից հետո մասնակիցների կողմից ներկայացված առաջարկությունների և դիտողությունների հավաքագրում,
8) Իրականացնել մասնավոր հատվածի հետ ՊՄԵ շրջանակներում քննարկումների թեմատիկ կարիքների բացահայտում և նախարարության ներքո թեմատիկ, ոլորտային և ժամանակավոր երկխոսության հարթակների ձևավորման աջակցության տրամադրում,
9) Իրականացնել միջազգային լավագույն փորձի ուսումնասիրություն, վերլուծում և արդյունքների տրամադրում ՊՄԵ մասնակիցներին,
10) Իրականացնել ՊՄԵ շրջանակում ընթացող աշխատանքների վերաբերյալ իրազեկում, ինչպես նաև հանդիպումների, սեմինարների, միջազգային գործընկերների հետ՝ փորձի և տեղեկատվության փոխանակման համար առցանց հանդիպումների կազմակերպում, հանրության համար հասանելի պետություն-մասնավոր երկխոսության տարեկան հաշվետվությունների մշակում, ինչպես նաև՝ նախարարության կայքում պետություն-մասնավոր երկխոսության բաժնի ստեղծում և դրա հետ կապված բովանդակության ապահովում։
4․ Փորձագետին ներկայացվող պահանջներն են՝
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
2) կրթություն, որակավորման աստիճանը՝ բարձրագույն կրթություն,
3) հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ տնտեսագիտության բնագավառում մեկ տարվա աշխատանքային ստաժ,
4) ծրագրով նախատեսվող աշխատանքների իրականացման հետ կապված անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն,
5) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
6) գրական հայերենի տիրապետում, օտար լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն,
7) պատասխանատվության բարձր զգացում, ճշտապահություն, տրամաբանելու և տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն։
5․ Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2022թ. հունիսի 23-ը ներառյալ:
6․ Աշխատավայրը` ք.Երևան, Մհեր Մկրտչյան 5:
7. Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարագապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում։
8․ Ընտրություն կատարելու եղանակը`
Դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի և ինքնակենսագրականների ուսումնասիրություն:
9․ Դիմող քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
· դիմում նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),
· հայտարարություն (ձևը կցվում է) ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին,
· տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի/ների), վկայական/ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները բնօրինակների հետ միասին, հայերեն ինքնակենսագրականներ (CV),
· արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
· մեկ գունավոր լուսանկար 3X4 սմ չափի,
· անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը։
10․ Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով՝ նշելով, թե որ ստորաբաժանման փորձագետի պաշտոնի համար է դիմում և ընդգծելով հայտարարության համարը (առանց ստորաբաժանման անվանման և հայտարարության համարի դիմումները չեն դիտարկվի):
11․ Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 09.30-12.30-ը (բացի շաբաթ և կիրակի օրերից)։
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5, 7-րդ հարկ, 703 սենյակ, հեռ.` 011-59-71-98, էլեկտրոնային փոստի հասցեն` naslanyan@mineconomy.am):