ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը հայտարարում է արտաքին մրցույթ՝
քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու մասին
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ՝ Նախարարություն) հայտարարում է արտաքին մրցույթ՝ Նախարարության Եվրասիական տնտեսական միության և արտաքին առևտրի վարչության պետի (ծածկագիր՝ 23-32.11-Ղ3-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար:
Նախարարության Եվրասիական տնտեսական միության և արտաքին առևտրի վարչության պետի (ծածկագիր՝ 23-32.11-Ղ3-1) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված գործառույթների, իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, աշխատանքի բնագավառում փորձի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև պաշտոնի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկավությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակին կարող եք ծանոթանալ կից հղմամբ:
Նախարարության Եվրասիական տնտեսական միության և արտաքին առևտրի վարչության պետի (ծածկագիր՝ 23-32.11-Ղ3-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար դիմումները ներկայացվում են առցանց՝ կցելով հետևյալ փաստաթղթերը՝
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2022 թվականի մարտի 24-ից մինչև 2022 թվականի մարտի 30-ը ներառյալ՝ քսանչորսժամյա ռեժիմով` կցելով անհրաժեշտ փաստաթղթերը:
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2022 թվականի ապրիլի 28-ին՝ ժամը 14:30-ին, Նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2022 թվականի մայիսի 2-ին՝ ժամը 15:00-ին, Էկոնոմիկայի նախարարությունում (հասցե՝ ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:
Հիմնական աշխատավարձը 310858 (երեք հարյուր տասը հազար ութ հարյուր հիսունութ) դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝
Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես`
«Աշխատակազմի կառավարում» կոմպետենցիա, հղումը
«Խնդրի լուծում» կոմպետենցիա, հղումը
«Որոշումների կայացում» կոմպետենցիա, հղումը
«Բարեվարքություն» կոմպետենցիա, հղումը
Մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (հասցե՝ ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5, հեռախոսահամար՝ 011-59-71-96, էլեկտրոնային փոստի հասցե՝ rengibaryan@mineconomy.am):