Ծրագրի հիմնական նպատակը՝ գյուղատնտեսական հողատեսքերի արդյունավետ օգտագործման և ապրանքային արտադրության կազմակերպման նպաստավոր պայմանների ստեղծման համար գյուղատնտեսությունում տնտեսավարողներին մատչելի պայմաններով, մասնավորապես լիզինգային մեխանիզմների կիրառմամբ գյուղատնտեսական տեխնիկայի մատակարարումն է։
Ծրագրի շրջանակներում տնտեսավարողներին կտրամադրվի հետևյալ գյուղատնտեսական տեխնիկան՝
Ծրագրի պայմաններն են՝
Ընդ որում տրակտորներ և այլ գյուղատնտեսական տեխնիկա միևնույն լիզինգառուին միաժամանակ լիզինգով տրամադրելու դեպքում մարման ժամկետը կարող է սահմանվել 6 տարի։
Ծրագրի շրջանակում նույն լիզինգառուի կողմից ձեռք բերվող լիզինգի առարկաների ընդհանուր գումարը չպետք է գերազանցի 250,0 մլն դրամը։
Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրին մասնակից ֆինանսական կառույցների ցանկ:
Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ
Գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի տրամադրման և աջակցության պայմանները
Ծրագրի վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար կարող եք դիմել
Գյուղատնտեսական խորհրդատվության և նորարարությունների վարչություն՝ +374 11 523 411, +374 11 597 254, +374 11 297 428, +374 11 529 231 հեռախոսահամարներով: