Հայ գործարարների ասոցիացիան արտահանումը խթանելու և հայ ձեռներեցներին աջակցելու նպատակով ՀՀ Էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ փետրվարի 15-ին անցկացնում է Մոսկվայում բացվող «Բուխտա Յուգ» մանրածախ և մեծածախ բազմապրոֆիլային առևտրի կենտրոնի պրեզենտացիան։
«Բուխտա Յուգ» մեծածախ և մանրածախ առևտրի կենտրոնը գտնվում է Մոսկվայի հարավային գլխավոր մայրուղիների և ծայրամասային երկաթգծերի հարևանությամբ։ Կենտրոնի տարածքում տեղակայված են լինելու շուրջ 1802 խանութներ և տաղավարներ, որտեղ կարող են ներկայացված լինել տարատեսակ ապրանքներ՝ գործվածքներ, հագուստ, շինանյութեր, սննդամթերք. այն ամենը ինչ պետք է ժամանակակից մարդուն հնարավոր կլինի գտնել մեկ տեղում՝ «Բուխտա Յուգ»-ում անմիջապես մատակարարներից: Կենտրոնը պաշտոնապես կբացի իր դռները 2022 թվականի երկրորդ եռամսյակի վերջում։
Հայ Գործարարների Ասոցիացիայի կազմակերպած միջոցառման ընթացքում «Բուխտա Յուգ» առևտրի կենտրոնների գլխավոր տնօրենը կներկայացնի կենտրոնի առավելությունները, գրանցված կոմերցիոն հաջողությունները և տարածքի վարձակալության պայմանները:
Շնորհանդեսին կարող են մասնակցել այն ընկերություները, որոնք ներկայացված են կամ ունեն մտադրություն դուրս գալ ռուսական շուկա։
Միջոցառման ժամանակ գործարարներին առևտրի կետրոնում տարածքների ամրագրումներ կատարելու հնարավորություն կտրվի:
Միջոցառումը տեղի կունենա փետրվարի է 15-ին, «Հոլիդեյ Ինն Երևան» (Ամիրյան 2) հյուրանոցի «Երևան» դահլիճում։
Գրանցում՝ 15:30-16:00
Միջոցառման սկիզբ՝ 16:00
Հիշեցնենք, որ Հայ գործարարների ասոցիացիան ստեղծվել է հայազգի գործարարների կողմից՝ Հայաստանի և Ռուսաստանի գործարար համայնքի հզորացման, երկու երկրների շուկաները միմյանց համար առավել հասանելի դարձնելու նպատակով։