ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մասնագիտական պաշտոնների 6-րդ ենթախմբի թափուր պաշտոնը
համալրելու համար հարցազրույց հայտարարելու մասին
Էկոնոմիկայի նախարարությունը հայտարարում է մրցույթ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակի պետական գրանցամատյանների բաժնի մասնագետի (ծածկագիրը՝ 23-Գ34․1-18․6-Մ6-1) թափուր պաշտոնը համալրելու համար և վարկանիշային ցուցակի համապատասխան համարներում գրանցված անձնանց հրավիրում է հարցազրույցի, որը տեղի կունենա 2022 թվականի փետրվարի 9-ին, ժամը 1500-ին էկոնոմիկայի նախարարության վարչական շենքում (ք.Երևան, Կենտրոն վարչական շրջան, Մ.Մկրտչյան 5):
Հարցազրույցին հրավիրվող անձը հարցազրույցի օրը պետք է ներկայացնի հետևյալ բնօրինակ փաստաթղթերը՝
Հարցազրույցը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:
Հիմնական աշխատավարձի չափը կազմում է 111.115 ՀՀ դրամ:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվություն ստանձնելու կարողություն:
Քաղաքացիական ծառայության նշված թափուր պաշտոնի անձնագրի էլեկտրոնային տարբերակին կարող եք ծանոթանալ www.mineconomy.am էլեկտրոնային հասցեով:
Աշխատավայրի հասցեն է՝ ք.Երևան, Կենտրոն վարչական շրջան, Մ.Մկրտչյան 5:Վարկանիշային ցուցակում գրանցված անձանց հարցազրույցի հրավիրելու համար տեղեկացնելու վերջնաժամկետի օրն է 2022 թվականի փետրվարի 2 -ը։
Անհրաժեշտ տեղեկությունների համար կարող եք զանգահարել էկոնոմիկայի նախարարության անձնակազմի կառավարման վարչության 011-59-71-98 հեռախոսահամարով կամ ուղարկել հաղորդագրություն karen-barsexyan2008@mail.ru էլեկտրոնային փոստի հասցեին):