Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ՝ Նախարարություն) հայտարարում է արտաքին մրցույթ՝ Նախարարության մտավոր սեփականության գրասենյակի ղեկավարի (ծածկագիրը՝ 23-Գ34.1-Ղ2-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Նախարարության մտավոր սեփականության գրասենյակի ղեկավարի (ծածկագիրը՝ 23-Գ34.1-Ղ2-1) պաշտոնի բնութագրի, պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված գործառույթների, իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, աշխատանքի բնագավառում փորձի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև պաշտոնի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկավությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակին կարող եք ծանոթանալ կից։
Նախարարության մտավոր սեփականության գրասենյակի ղեկավարի (ծածկագիրը՝ 23-Գ34.1-Ղ2-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար դիմումները ներկայացվում են առցանց՝ կցելով հետևյալ փաստաթղթերը՝
- դիմում (ձևը լրացվում է առցանց),
- անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենները (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշի կամ անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի պատճենները),
- դիպլոմ(ներ)ի պատճեն(ներ)ը,
- աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթ(եր)ի պատճեն(ներ)ը,
- զինվորական գրքույկի պատճենը (նշված փաստաթուղթը ներկայացնում են արական սեռի անձինք),
- մեկ լուսանկար՝ 3X4 չափսի։
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2022 թվականի հունվարի 31-ից մինչև 2022 թվականի փետրվարի 4-ը ներառյալ՝ քսանչորսժամյա ռեժիմով` կցելով անհրաժեշտ փաստաթղթերը:
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2022 թվականի ապրիլի 6-ին՝ ժամը 10:00-ին, Նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2022 թվականի ապրիլի 8-ին՝ ժամը 10:30-ին, Էկոնոմիկայի նախարարությունում (հասցե՝ ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:
Հիմնական աշխատավարձը 377659 (երեք հարյուր յոթանասունյոթ հազար վեց հարյուր հիսունինը) դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝
- Սահմանադրություն. հոդվածներ՝ 3, 6, 34, 39, 44, 51, 60, 64, 88, 89, 93, 117, 124, 139, 141, 142, 149, 168, հղումը
- «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք․ հոդվածներ՝ 4, 5, 7, 9, 16, 17, 21, 31, հղումը
- «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենք․ հոդվածներ՝ 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 12, 15, 29, 36, 52, հղումը
- ՀՀ քաղաքացիական օրենսգիրք․ հոդվածներ՝ 1100, 1102, 1103, 1148, 1149, հղումը
- «Արտոնագրերի մասին» ՀՀ օրենք. հոդվածներ՝ 2, 6, 13, 17, 25, 35, 36, 44, 49, 50, 51, 52, 55, 56, 57, 58, 59, 61, 62, 64, 65, 66, 67, 70, 79, 82, հղումը
- «Արդյունաբերական դիզայնի մասին» ՀՀ օրենք․ հոդվածներ՝ 2, 5, 8, 9, 10, 11, 13, 16, 17, 23, 27, 39, 42, 43, 44, 45, 47, 51, հղումը
- «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենք․ հոդվածներ՝ 2, 8, 11, 12, 19, 27, 40, 49, 50, 52, 56, հղումը
- «Աշխարհագրական նշումների մասին» ՀՀ օրենք․ հոդված՝ 13, հղումը
- «Ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների իրավական պաշտպանության մասին» ՀՀ օրենք․ հոդվածներ՝ 4, 7, 10, հղումը
- «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենք․ հոդվածներ՝ 3, 4, 6, 7, 8, 9, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 20, 21, 30, 31, 32, 37, 38, 43, 52, 54, 55, 61, 65, հղումը
- «Պաշտոնական ոճ», Յուրի Ավետիսյան, Զանգակ-97, 2011թ․, հղումը
- Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ. Վ. Աղգաշյան։ Երևան 2012, հղումը
- Ինֆորմատիկա 8-րդ դասարան։ Հանրակրթական ավագ դպրոցի ընդհանուր և հումանիտար հոսքերի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2013թ., հղումը
- Անգլերենի 2016 թվականի պետական ավարտական և միասնական քննությունների առաջադրանքների շտեմարան/ Եր.: ՐԱԲՈՒՆԻ, 2015թ. Մաս 1, էջեր՝ 71, 72, 73, 74, 89, 90, 91, 149, 150, 151, 152, 153, հղումը
- Անգլերենի 2016 թվականի պետական ավարտական և միասնական քննությունների առաջադրանքների շտեմարան/ Եր.: ՐԱԲՈՒՆԻ, 2015թ. Մաս 2, էջեր՝ 164, 165, 166, 167, 169, 170, 171, 172, 173, հղումը
- Անգլերենի 2016 թվականի պետական ավարտական և միասնական քննությունների առաջադրանքների շտեմարան/ Եր.: ՐԱԲՈՒՆԻ, 2015թ. Մաս 3, էջեր՝ 256, 257, 258, 260, 261, 262, 265, 266, 267, 268, հղումը
- Ռուսաց լեզվի թեստային առաջադրանքների շտեմարան/ Եր.: ՖԻԼԻՆ, 2014. Մաս 3; էջեր՝ 36, 37, 38, 39, 40, 41, 162, 163, 164, 165, 166, 183, 184, 185, 186, 187, հղումը
- Ռուսաց լեզվի թեստային առաջադրանքների շտեմարան/ Եր.: ՖԻԼԻՆ, 2016թ. Մաս 2, էջեր՝ 15, 16, 17, 18, 19, 20, 21, 22, 23, 24, 25, 26, հղումը
Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես`
- «Աշխատակազմի կառավարում» կոմպետենցիա, հղումը՝
- «Խնդրի լուծում» կոմպետենցիա, հղումը
- «Որոշումների կայացում» կոմպետենցիա, հղումը
- «Բարեվարքություն» կոմպետենցիա, հղումը
Մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (հասցե՝ ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5, հեռախոսահամար՝ 011-59-71-96, էլեկտրոնային փոստի հասցե՝ lpetrosyan@mineconomy.am):