Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ Լիցենզավորման և թույլտվությունների վարչությունում փորձագետ ներգրավելու վերաբերյալ
Փորձագետը ներգրավվում է Էկոնոմիկայի նախարարության լիցենզավորման և թույլտվությունների վարչության գործառույթների և հանձնարարականների իրականացման համար:
1․Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝
Իրականացնել ծանուցման ենթակա գործունեության իրավունք ձեռք բերելու նպատակով Նախարարություն ներկայացված ծանուցման հայտերի մուտքագրում Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային Մեկ պատուհան էլեկտրոնային համակարգ։
2․ Փորձագետ ներգրավելու ժամկետն է 6/վեց/ ամիս:
3․ Աշխատանքային պարտականություններն են`
- Իրականացնել Հայաստանի Հանրապետության տարածք երրորդ երկրներից արտաքին առևտրի ոլորտի ապրանքների միասնական ցանկում ներառված բույսերի պաշտպանության միջոցների (ԵՏՄ ԱՏԳ ԱԱ 3808, բացառությամբ ԵՏՄ ԱՏԳ ԱԱ 380894 կպչուն ժապավենների)՝ ներմուծման լիցենզիա ստանալու նպատակով Նախարարություն ներկայացված հայտերի մուտքագրում Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային Մեկ պատուհան էլեկտրոնային համակարգ,
- Իրականացնել Արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ծագում ունեցող երկարահատիկ բրնձի առանձին տեսակների՝ (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1006 30 670 1 և 1006 30 980 1) Հայաստանի Հանրապետություն Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունից ներմուծման լիցենզիա ստանալու նպատակով Նախարարություն ներկայացված հայտերի մուտքագրում Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային Մեկ պատուհան էլեկտրոնային համակարգ,
- Իրականացնել թանկարժեք քարերի կամ թանկարժեք մետաղների՝ Հայաստանի Հանրապետության տարածքից երրորդ երկրներ արտահանման (ներմուծման) համար տրամադրվող պետական վերահսկողության ակտերի տրամադրման և ներմուծվող (արտահանվող), վերամշակվող արտադրանքի և վերամշակման նպատակով ներմուծվող (արտահանվող) թանկարժեք իրերի ու ներմուծվող (արտահանվող) բնական ալմաստների վերամշակվող արտադրանքի և վերամշակման նպատակով ներմուծվող (արտահանվող) բնական ալմաստների ցանկերի հաստատման համար Նախարարություն ներկայացված փաստաթղթերի մուտքագրում Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային Մեկ պատուհան էլեկտրոնային համակարգ,
- Իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ Նախարարությանը վերապահված այլ թույլատվական փաստաթղթերի ստացման համար տնտեսվարողների կողմից ներկայացվող հայտերի մուտքագրում Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային Մեկ պատուհան էլեկտրոնային համակարգ,
- Իրականացնել Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային Մեկ պատուհան էլեկտրոնային համակարգի միջոցով փաստաթղթերի ներկայացման գործընթացի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվության տրամադրում և աջակցություն տնտեսվարողներին,
- Իրականացնել եռամսյակային հաշվետվությունների կազմման աշխատանքներ՝ համակարգի շահագործման ընթացքում առաջացած խնդիրների, մուտքագրված հայտերի քանակների վերաբերյալ։
4․ Փորձագետին ներկայացվող պահանջներն են՝
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
- կրթություն, որակավորման աստիճանը՝ բարձրագույն կրթություն,
- հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ․
- ծրագրով նախատեսվող աշխատանքների իրականացման հետ կապված անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն,
- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
- գրական հայերենի տիրապետում, օտար լեզուների իմացությունը կդիտվի առավելություն,
- պատասխանատվության բարձր զգացում, ճշտապահություն, տրամաբանելու և տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն։
5․ Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2022թ. հունվարի 24-ը ներառյալ:
6․ Աշխատավայրը` ք.Երևան, Մհեր Մկրտչյան 5, հեռախոս` 011-59-71-96, էլ-հասցե` lpetrosyan@mineconomy.am։
7Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարագապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում։
8․ Ընտրություն կատարելու եղանակը`
Դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն, ինքնակենսագրականների ուսումնասիրություն, հարցազրույց:
9․ Դիմող քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
- դիմում նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),
- հայտարարություն (ձևը կցվում է) ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին,
- տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի/ների), վկայական/ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները բնօրինակների հետ միասին,
- արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
- մեկ գունավոր լուսանկար 3X4 սմ չափի,
- անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը։
10․Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով։
11․ Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 09.30-12.30-ը (բացի շաբաթ և կիրակի օրերից)։
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5, 7-րդ հարկ, 704 սենյակ, հեռ.` 011-59-71-96, էլեկտրոնային փոստի հասցեն` lpetrosyan@mineconomy.am):