Խաղողի արժեշղթայի ուսումնասիրության ծառայությունների վերաբերյալ հայտարարություն

Պաշտոն՝ Խաղողի արժեշղթայի ուսումնասիրության ծառայություններ

Նկարագրություն

Խորհրդատվական ծառայությունների նպատակն է իրականացնել խաղողի արժեշղթայի  վերլուծություն և շուկայի գնահատում՝ ձեռք բերելու  փաստերի հիման վրա տեղեկություններ քաղաքականության մշակման համար։

Պարտականություններ

  • Իրականացնել խաղողի արժեշղթայի շուկայի գնահատում՝ ուշադրություն դարձնելով հետևյալի վրա՝


-    Հիմնական տեղական, տարածաշրջանային, և, առկայության դեպքում, արտահանման շուկաների սահմանում

-    Ներկայիս արժեշղթայի շահագրգիռ կողմերի վերլուծություն՝ մատակարարներից մինչև սպառողներ/վերամշակողներ՝ յուրաքանչյուր փուլում տալով ավելացված արժեքի և գնագոյացման նկարագիրը։

-    Տեղական շուկայի կառուցվածքի, չափերի, վաճառքի ծավալների, ինտեգրման, սեգմենտավորման գնահատում:

-    Շուկայի դերակատարների (սպառողներ, վաճառողներ, միջնորդներ, վերամշակողներ, արտահանողներ) վարքագծի ուսումնասիրում:

-    Գնման մեխանիզմների, շուկայի պահանջների (չափանիշներ, առաքման պայմաններ) և գների, պայմանագրերի գնահատում

-    Մեթոդաբանությամբ սահմանված և տվյալների հավաքագրման հիման վրա բացահայտել ուսումնասիրության այլ ոլորտներ։

  • Սահմանել յուրաքանչյուր մարզի ներկայիս արտադրական կարողությունները (Արարատ, Արմավիր, Արագածոտն, Տավուշ, Վայոց ձոր),
  • Նկարագրել գինեգործների, կոնյակագործների և խաղող օգտագործող այլ վերամշակողների վերամշակման ներկայիս կարողությունները,
  • Վերլուծել հետագա վերամշակման նպատակով տեխնիկական խաղողի տարեկան ներմուծումն ու արտահանումը,
    Բացահայտել արժեշղթայի սահմանափակումները (բերքահավաքից առաջ և հետո), որոնք խաղողի կորստի պատճառ են հանդիսանում,
  • Ուսումնասիրել ԵԱՏՄ շուկայում գինեգործական նպատակով խաղողի պահանջարկը և ԵԱՏՄ շուկա գինի և սեղանի խաղող արտահանելու վերաբերյալ օրենսդրությունը,  
  • Ուսումնասիրել խաղողի արժեշղթայի բնագավառում առկա միջազգային փորձը՝ թիրախավորելով վերամշակողների/այլոց կողմից խաղողի մթերման լավագույն համակարգերը,
  • Ըստ վերոնշյալ առաջադրանքների՝ սահմանել սահմանափակումներն ու խոչընդոտները (ֆինանսական, տեխնոլոգիական, ենթակառուցվածքային, մարդկային, մարքեթինգային, կարգավորիչ, քաղաքականության և ինստիտուցիոնալ ոլորտների), որոնց պետք է անդրադառնալ խաղողի արժեշղթա զարգացնելու համար։     

 Առաջարկներ ներկայացնել հետևյալի վերաբերյալ՝


-       Պետական ներդրումներ, որոնք անհրաժեշտ են խաղողի արժեշղթայի ոլորտում աջակցություն ցուցաբերելու համար,

-       Ֆինանսավորման կարգավորումներ (պետական, մասնավոր, պետական-մասնավոր) և մեխանիզմներ կայուն գործառնության և պահպանման համար,

-       Կարգավորումների, քաղաքականության մշակման, կառավարության կողմից սուբսիդիավորման և ֆինանսավորման վերաբերյալ,

-       Պահանջվող սարքավորումներ, ենթակառուցվածքներ և մարդկային ներուժ՝ ծախսային գնահատման հետ մեկտեղ։

Վերոնշյալ առաջադրանքներն իրականացնելու համար անհրաժեշտ տեղեկությունները պետք է հավաքել երկրորդական ուսումնասիրության աղբյուրներից, ֆերմերների 5 թիրախային խմբերի հետ քննարկումների (յուրաքանչյուր թիրախային մարզում՝ մեկական), ինչպես նաև գինի և կոնյակի արտադրությամբ զբաղվող առնվազն 20 տնտեսվարողների հետ հարցազրույցների միջոցով։

Պահանջներ

Հետաքրքրված խորհրդատվական կազմակերպությունը պետք է ունենա իրավաբանական անձի կարգավիճակ, նմանատիպ աշխատանքների իրականացման առնվազն 5 տարվա փորձ, ինչպես նաև ունենա (կամ ներգրավի) անհրաժեշտ մասնագետներ և տեխնիկական միջոցներ նշված աշխատանքները իրականացնելու համար: Անձնակազմը (աշխատանքային խումբը) պետք է կազմված լինի՝ Ծրագրի ղեկավարից, արժեշղթայի փորձագետից, խաղողագործության գծով փորձագետից, տնտեսագետից:

Հավելյալ նշումներ

Նախատեսվում է աշխատանքներն իրականացնել 2022թ. փետրվար-մայիս ամիսներին:

Ոլորտ

Գյուղատնտեսություն

Դիմումներն ուղարկել
Հետաքրքրված կազմակերպությունները պետք է հայտնեն իրենց շահագրգռվածության մասին և ներկայացնեն համապատասխան որակավորման մասին տեղեկություններ (գովազդային և տպագիր նյութեր, կատարված աշխատանքների նկարագրություններ, տեղեկություններ փորձի և աշխատակազմի մասին) էլեկտրոնային ձևով մինչև 2022թ. հունվարի 24-ը:
Էլ-փոստ. atovmasyan@agridf.am

 

   

 

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00