Հարգելի գործընկերներ,
2022 թվականի փետրվարի 3-ին, Երևանում, Հայ-ավստրիական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության համատեղ հանձնաժողովի նիստի շրջանակում կկայանա գործարար համաժողով, որին ավստրիական կողմից ներկա պահին մասնակցելու ցանկություն են հայտնել Felder KG, Trumer Schutzbauten Ges.m.b.H., Gugler Water Turbines GmbH, Primetals Technologies Austria GmbH, A Wood GmbH, ATC Austrian Technology Corporation GmbH և Aorta Networks GmbH ընկերությունները։
Այս ընկերությունները փնտրում են գորըծնկերներ արդյունաբերության, փայտի, պանելային նյութերի, պլաստմասսայի և ալյումինի մշակման մեքենաների ներմուծման, երկրաբանական վտանգի արդյունաբերության, քարաթափման ջրհավաք ցանկապատերի, հիդրոէլեկտրակայանների, բարձրորակ ձեռագործ փայտե հատակների արտադրության (դիզայներներ և ճարտարապետներ ստուդիաների, հյուրանոցների, ռեստորանների, մասնավոր վայրերի համար), բանկային համակարգի, խելացի քաղաքների լուծումների տրամադրման, կրթության, անվտանգության, ենթակառուցվածքների, առողջապահության ոլորտներում։
Հետաքրքրված հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներին հրավիրում ենք մասնակցել գործարար համաժողովին։
Հայտերը մինչև հունվարի 19-ը կարող եք ուղարկել aalexanyan@mineconomy.am կամ ykhachatryan@mineconomy.am էլ․ հասցեներին։
Մանրամասների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։