Պաշտոնի ընդհանուր նկարագիրը
Բիզնես վերլուծաբանն օժանդակում է Թվային տնտեսության ազգային ռազմավարության մշակման, կատարելագործման ու պահպանմանն ուղղված աշխատանքներին՝ նպաստելու փոքր և միջին ձեռնարկություններին հաջողությամբ անցնել թվայնացման գործընթացը: Բիզնես վերլուծաբանն աջակցում է նաև բիզնես գործընթացների և կազմակերպչական ծրագրերի նախագծմանն ու արդյունավետ իրականացմանը՝ ռազմավարության իրագործումն ու կառավարումն ապահովելու նպատակով: Պահանջվում է նաև առաջնահերթ և երկրորդական հետազոտությունների իրականացում թվային տնտեսության ներդրման հաջող օրինակների վերաբերյալ, տվյալների ռեեստրի ձևավորում՝ ներառելով օգտագործված մեթոդները, փուլերը և կատարված հետազոտության արդյունքները:
Հիմնական պարտականությունները
- Զարգացնել գիտելիքներն ու փորձը թվայնացման և բիզնես նորարարության ոլորտում՝ իրականացնելով առաջնահերթ և երկրորդական հետազոտություններ տարածաշրջանային և միջազգային մակարդակով՝ թվային տնտեսության հաջողված նախաձեռնությունների, ինչպես նաև` Հայաստանի մասնավոր հատվածի թվային հասունության և թվայնացման գործընթացի կարիքների վերաբերյալ:
- Մշակել և վարել ազգային տնտեսությունների թվայնացման հետ կապված հետազոտությունների, աշխատանքների, մեթոդաբանության և լավագույն փորձի առցանց ռեեստր:
- Նպաստել թվային տնտեսության ռազմավարությունների և ռազմավարական ծրագրերի մշակմանը:
- Նպաստել ռազմավարության կառավարման փորձի ստեղծմանը և կազմակերպչական մոդելների ձևավորմանը:
- Կառավարության կամ մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ հանդիպումների, միջոցառում\ների ընթացքում անցկացնել առանձին կամ համատեղ շնորհանդեսներ շահագրգիռ կողմերի համար։
- Համագործակցել Էկոնոմիկայի նախարարության՝ Թվային տնտեսության հայեցակարգի կազմման մասնակիցների (օր․՝ իրավախորհրդատուներ, ՏՏ մասնագետներ) կամ պահանջվող այլ մասնագետների հետ:
Կրթություն և աշխատանքային փորձ
- Բիզնեսի կամ համակարգչային գիտության բակալավրի աստիճան:
- Առնվազն 3 տարվա բիզնես խորհրդատուի փորձ՝ կորպորատիվ ռազմավարության, բիզնես-վերափոխման կամ ձեռնարկատիրական նորարարության ոլորտում:
- Առաջատար տեխնոլոգիաների օգտագործման գիտելիքներ հետևյալ բնագավառներում.
*Կոգնիտիվ հաշվողականություն (Cognitive Computing)
*Բլոքչեյն (Blockchain)
*Իրերի ինտերնետ (Internet of Things, IoT)
- Բիզնես և կառավարչական խորհրդատվության հավաստագրերը կդիտվեն որպես առավելություն:
Հմտություններ
- Հաղորդակցություն. շահագրգիռ կողմերի հետ փոխհարաբերությունների ստեղծում և արդյունավետ հաղորդակցվելու հմտություն՝ հեռախոսով և անհատական հանդիպումների միջոցով:
- Լեզուների իրմացություն․ անգլերենի և հայերենի գերազանց իմացություն։
- Ծրագրի կառավարում. ծրագրի փուլային կառավարում, բյուջեի արդյունավետ բաշխում և ծրագրի առաջընթացի մասին զեկուցում ըստ ժամանակացույցի: Բանակցություններ վարելու ունակություն՝ կառավարման շրջանակի և ակնկալիքների համատեքստում:
- Գրավոր խոսք. պարզ, հակիրճ, գեղագիտական և պրոֆեսիոնալ խոսք կառուցելու կարողություն:
- Office գործիքների տիրապետում. Microsoft Office համակարգի արդյունավետ օգտագործման հմտություն՝ PowerPoint, Excel, Word, ինչպես նաև բովանդակության կառավարման այլ գործիքների գործածման իմացություն, ինչպիսին է SharePoint-ը:
- Հարմարվողականություն. դինամիկ և փոփոխվող միջավայրում աշխատելու, ժամանակի արդյունավետ կառավարելու հմտություն։
Էկոնոմիկայի նախարարության առաջարկը
- Դինամիկ աշխատանք
- Մրցունակ աշխատավարձ
- Վերապատրաստման հնարավորություն
- Յուրօրինակ մասնագիտական փորձ և հմտություններ
Ինքնակենսագրությունն (CV) ուղարկել մինչև 2021 թ․ դեկտեմբերի 10-ը ներառյալ hr@mineconomy.am հասցեին՝ նշելով նախընտրած աշխատանքի անվանումը և կցելով ուղեկցող նամակ (cover letter):
Հեռախոս՝ 011 597196