Նոյեմբերի 25-26-ին Բելառուսում (քաղաք Մինսկ) կայանալիք տնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 15-րդ նիստի շրջանակում կանցկացվի գործարար համաժողով։
Համաժողովին կարող են մասնակցել Հայաստանից դեպի Բելառուս ապրանքների և ծառայությունների արտահանմամբ և Բելառուսից Հայաստան ապրանքների ներմուծմամբ հետաքրքրված գործարարները։
ՀՀ կառավարությունը աջակցություն կցուցաբերի գործարար համաժողովին մասնակցել ցանկացողներին։
Մասնակցության համար մինչև 2021 թ․-ի նոյեմբերի 20-ը ներառյալ, դիմել ՀՀ էկոնոմիկայի նախարարության Արտաքին կապերի վարչություն՝ հեռ․ (+374 11) 597 170, էլ․փոստ՝ aayvazyan@mineconomy.am։