Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ՝ Նախարարություն) հայտարարում է արտաքին մրցույթ՝ Նախարարության հանրային ներդրումների քաղաքականության վարչության պետի (ծածկագիր՝ 23-32.13-Ղ3-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար:
Նախարարության հանրային ներդրումների քաղաքականության վարչության պետի (ծածկագիր՝ 23-32.13-Ղ3-1) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված գործառույթների, իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, աշխատանքի բնագավառում փորձի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև պաշտոնի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկավությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակին կարող եք ծանոթանալ կից հղմամբ:
Նախարարության հանրային ներդրումների քաղաքականության վարչության պետի (ծածկագիր՝ 23-32.13-Ղ3-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար դիմումները ներկայացվում են առցանց՝ կցելով հետևյալ փաստաթղթերը՝
- դիմում (ձևը լրացվում է տեղում),
- անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենները (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշի կամ անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի պատճենները),
- դիպլոմ(ներ)ի պատճեն(ներ)ը,
- աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթ(եր)ի պատճեն(ներ)ը,
- զինվորական գրքույկի պատճենը (նշված փաստաթուղթը ներկայացնում են արական սեռի անձինք),
- մեկ լուսանկար՝ 3X4 չափսի։
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2021 թվականի հոկտեմբերի 20-ից մինչև 2021 թվականի հոկտեմբերի 26-ը ներառյալ՝ քսանչորսժամյա ռեժիմով` կցելով անհրաժեշտ փաստաթղթերը:
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2021 թվականի նոյեմբերի 29-ին՝ ժամը 10:00-ին, ՀՀ էկոնոմիկայի նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5, հարկ 9-րդ, Մեծ դահլիճ):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2021 թվականի դեկտեմբերի 1-ին՝ ժամը 10:30-ին, Էկոնոմիկայի նախարարությունում (հասցե՝ ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5, հարկ 9-րդ, Մեծ դահլիճ):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» և «Աշխատանքային իրավիճակներ» ձևաչափերով:
Հիմնական աշխատավարձը 310858 (երեք հարյուր տասը հազար ութ հարյուր հիսունութ) դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝
- Սահմանադրություն. հոդվածներ՝ 3, 6, 34, 39, 44, 51, 60, 64, 88, 89, 93, 117, 124, 139, 141, 142, 149, 168, հղումը
- Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգիրք․ հոդվածներ՝ 4, 10, 57, 156, հղումը
- «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք․ հոդվածներ՝ 4, 5, 7, 9, 16, 17, 21, 31, հղումը
- «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք․ հոդվածներ՝ 2, 3, 4, 6, 9, 13, 25, 30, 31, 34, 36, 39, հղումը
- «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենք․ հոդվածներ՝ 65, 89, 5, հղումը
- «Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ օրենք, հոդվածներ՝ 21, 8, հղումը
- «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենք, հոդվածներ՝ 2, 4, հղումը
- «Ներքին շուկայի պաշտպանության մասին» ՀՀ օրենք, հոդվածներ՝ 3, 5, հղումը
- «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենք, հոդվածներ՝ 4, 5, 6, հղումը
- «Հակագնագցման /հակադեմփինգային/ և փոխհատուցման միջոցների մասին» ՀՀ օրենք, հոդվածներ՝ 3, 11, հղումը
- «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենք, հոդվածներ՝ 4, 12, հղումը
- «Սնանկության մասին» ՀՀ օրենք, հոդվածներ՝ 3, 4, հղումը
- «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենք, հոդված՝ 3, հղումը
- «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենք, հոդվածներ՝ 13, 17, 19, 22, 23, հղումը
- «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» ՀՀ օրենք, հոդվածներ՝ 1, 2, 6, 7, 12, 15, 21, 22, 23, 24, հղումը
- «Պաշտոնական ոճ», Յուրի Ավետիսյան, Զանգակ-97, 2011թ․, հղումը
- Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա. Վ. Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ. Վ. Աղգաշյան։ Երևան 2012թ․, հղումը
- Ինֆորմատիկա 8-րդ դասարան։ Հանրակրթական ավագ դպրոցի ընդհանուր և հումանիտար հոսքերի համար։ Ս. Ս. Ավետիսյան, Ա. Վ. Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ. Վ. Աղգաշյան։ Երևան 2013թ., հղումը
- Անգլերենի 2016 թվականի պետական ավարտական և միասնական քննությունների առաջադրանքների շտեմարան/ Եր.: ՐԱԲՈՒՆԻ, 2015թ. Մաս 1, էջեր՝ 71, 72, 73, 74, 89, 90, 91, 149, 150, 151, 152, 153, հղումը
- Ռուսաց լեզվի թեստային առաջադրանքների շտեմարան/ Եր.: ՖԻԼԻՆ, 2014. Մաս 3; էջեր՝ 36, 37, 38, 39, 40, 41, 162, 163, 164, 165, 166, 183, 184, 185, 186, 187, հղումը
Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես`
- «Աշխատակազմի կառավարում» կոմպետենցիա, հղումը
- «Խնդրի լուծում» կոմպետենցիա, հղումը
- «Որոշումների կայացում» կոմպետենցիա, հղումը
- «Բարեվարքություն» կոմպետենցիա, հղումը
Մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (հասցե՝ ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5, հեռախոսահամար՝ 011-59-71-98, էլեկտրոնային փոստի հասցե՝ lbaghdasaryan@mineconomy.am):