Էկոնոմիկայի նախարարությունը հայտարարում է մրցույթ էկոնոմիկայի նախարարության պարենային անվտանգության և ագրովերամշակման զարգացման վարչության մասնագետի (ծածկագիր՝ 23-32.3-Մ6-1) թափուր պաշտոնը համալրելու համար և վարկանիշային ցուցակի համապատասխան համարներում գրանցված անձնաց հրավիրում է հարցազրույցի, որը տեղի կունենա 2021 թվականի հոկտեմբերի 18-ին, ժամը 10:00-ին էկոնոմիկայի նախարարության վարչական շենքում (ք.Երևան, Կենտրոն վարչական շրջան, Մ.Մկրտչյան 5):
Հարցազրույցին հրավիրվող անձը հարցազրույցի օրը պետք է ներկայացնի հետևյալ բնօրինակ փաստաթղթերը՝
Հարցազրույցը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:
Հիմնական աշխատավարձի չափը կազմում է 111.115 ՀՀ դրամ:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվություն ստանձնելու կարողություն:
Աշխատավայրի հասցեն է՝ ք.Երևան, Կենտրոն վարչական շրջան, Մ.Մկրտչյան 5:
Վարկանիշային ցուցակում գրանցված անձանց հարցազրույցի հրավիրելու համար տեղեկացնելու վերջնաժամկետի օրն է 2021 թվականի հոկտեմբերի 9-ը։
Անհրաժեշտ տեղեկությունների համար կարող եք զանգահարել էկոնոմիկայի նախարարության անձնակազմի կառավարման վարչության 011-59-71-98 հեռախոսահամարով կամ ուղարկել հաղորդագրություն karen-barsexyan2008@mail.ru էլեկտրոնային փոստի հասցեին):