ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը «Ներդրումների և արտահանման խթանման ծրագրի Հայաստանի Հանրապետության արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված 2021 թվականի միջոցառումների» շրջանակներում նախատեսում է մասնակցություն հետևյալ ցուցահանդեսներին․
MosShoes - կոշիկի և կաշվե իրերի | ՌԴ, Մոսկվա | 2021 թվական օգոստոսի 31-ից-սեպտեմբերի 2 |
CPM 2021 - հագուստի | ՌԴ, Մոսկվա | 2021 թվական օգոստոսի 31-ից-սեպտեմբերի 3 |
Ցուցահանդեսի մասնակցության պայմանները և պետության կողմից նախատեսվող համաֆինանսավորման ձևաչափը ներկայացված է կցված ֆայլերով․
Ցուցահանդեսներին մասնակցության ցանկության դեպքում մինչև հուլիսի 30-ը կարող եք զանգահարել ՀՀ էկոնոմիկայի նախարարության Արդյունաբերության զարգացման վարչություն հետևյալ հեռախոսահամարով՝ 011 597 148 Աննա Պետրոսյան։