«Արտահանումը խթանելու նպատակով արտահանողների և վերամշակողների համար եզակի նախագիծ է շրջանառության մեջ դրվել։ Ոչ միայն հումքի մթերման համար է տրամադրվում սուբսիդավորում, այլև ևս մեկ գործոն ենք ավելացրել, որով նախորդ տարվա արտահանման չափով, բայց ոչ ավելի, քան վարկի 50 տոկոսն է, կառավարությունը տրամադրում է պետական երաշխիք: Սա կարևոր է նաև նրանով, որ կապ է ստեղծվում ֆերմերի, արտահանողի և վերամշակողի միջև՝ պայմանագրերով աշխատելու համար».Արման Խոջոյան