Արտահանումը խթանելու նպատակով պետությունն առաջին անգամ անտոկոս վարկեր կտրամադրի նաև գյուղմթերք արտահանողներին:
«Արտահանողներն արդեն կարող են մինչև 3 մլդ դրամի անտոկոս վարկ ստանալ և արտահանման նպատակով հենց ֆերմերներից ձեռք բերել հումքը։ Բանկերում բիզնեսի ունեցած գրավի խնդիրը մեղմելու նպատակով պետությունն իր վրա նաև վարկային երաշխիքի բեռ է վերցնում․ այս ծրագրի շրջանակներում առաջին անգամ վերամշակողներին կտրամադրվի պետական երաշխիք 50%-ի չափով»․ Արման Խոջոյան