ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ԱԳՐՈՏԵԽՆԻԿԱ» ԾՐԱԳՐԻ ՄՐՑՈՒՅԹ
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ԵՎ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԵՐԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ՀԱՄԱՐ
Տեղեկացնում ենք, որ ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագիրը մշակել է գյուղական համայնքներում գյուղատնտեսական տեխնիկայի (հացահատիկահավաք, կերհավաք և խոտհնձիչ կոմբայններ, թրթուռավոր և անիվավոր տրակտորներ) պատրաստականության մակարդակի բարձրացման մոդել, որն ուղղված է 2021-2022թթ․ ՀՀ Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի 34 բնակավայրերում գյուղատնտեսական տեխնիկայի սարքինության մակարդակի բարձրացմանը։
Ծրագրի նպատակն է՝
ՄԱԶԾ ԿՀ-ն համաֆինանսավորում է գյուղատնտեսական տեխնիկայի վերանորոգման համար ներկայացված ու ընտրված հայտերի ընդհանուր բյուջեի 80%-ը (մինչև 1 մլն ՀՀ դրամ), իսկ շահառուն պետք է ապահովի համաֆինանսավորման մնացած 20%-ը (մինչև 250 հազար ՀՀ դրամ) սեփական միջոցներից և/կամ այլ աղբյուրներից:
Մրցույթին կարող են մասնակցել՝
ՀՀ Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի 34 բնակավայրերի մշտական բնակություն ունեցող բնակիչները, համայնքները, իրավաբանական անձինք, որոնք ունեն սեփականության իրավունքով իրենց պատկանող գյուղատնտեսական տեխնիկա։
Բնակավայրերի ցանկ՝
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ
Գեղամասար համայնք՝ Ավազան, Արեգունի, Արփունք, Գեղամասար, Դարանակ, Կախակն, Կութ, Կուտական, Նորաբակ, Շատվան, Սոթք, Տրետուք, Փամբակ
Ճամբարակ համայնք՝ Թթու ջուր, Ճամբարակ, Վահան
Շողակաթ համայնք՝ Արտանիշ, Ծափաթաղ, Ջիլ
Վարդենիս համայնք՝ Վարդենիս, Ներքին Շորժա, Վերին Շորժա
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ
Արենի համայնք՝ Արենի, Գնիշիկ, Ելփին, Խաչիկ, Չիվա, Ռինդ
Զառիթափ համայնք՝ Բարձրունի, Գոմք, Խնձորուտ, Մարտիրոս, Նոր Ազնաբերդ, Սերս
Մրցույթին մասնակցելու համար հարկավոր է առցանց լրացնել հայտադիմումը և կցել համապատասխան պահանջվող փաստաթղթերը՝ հղումը։
Հայտադիմումների ներկայացման վերջնաժակմետն է ս.թ. հունիս 28-ը՝ ժամը 18:00-ն:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝
Հարցերի համար կարող եք զանգահարել +(374 94) 692-119; +(374 96) 439323 հեռախոսահամարներով, աշխատանքային օրերին (երկուշաբթիից-ուրբաթ) ժամը 10:00-18:00:
«Կայուն համայնքներ» ծրագիրը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության կողմից, իրականացվում ՄԱԶԾ-ի կողմից՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ: