Մեկնաբանություն մայիսի 25-ին «Հետք» ինտերնետային թերթում հրապարակված հոդվածի վերաբերյալ

Սույն թվականի մայիսի 25-ին «Հետք» ինտերնետային թերթում լրագրող Տիրայր Մուրադյանի հեղինակությամբ հրապարակված «էկոնոմիկայի նախարարության արտոնյալները» վերնագրով հոդվածի առնչությամբ հայտնում ենք, որ արտաքին և ներքին մրցույթների անցկացման աշխատանքներն օրենքով սահմանված կարգով իրականացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության անձնակազմի կառավարման ստորաբաժանումը, որը «Կառավարչական իրավահարաբերությունները կարգավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն չի գտնվում նախարարի որևէ տեղակալի համակարգման ներքո։

«Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ մինչև արտաքին մրցույթ հայտարարելը պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի որոշմամբ կարող է անցկացվել ներքին մրցույթ, որին կարող են մասնակցել տվյալ մարմնի հանրային ծառայողները և քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողները, իսկ արտաքին մրցույթին կարող են մասնակցել քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիները:

Ինչ վերաբերում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում ներքին մրցույթ հայտարարելուն՝ հարկ ենք համարում նշել, որ մրցույթների անցկացման տեսակի վերաբերյալ որոշումները կայացվում են նախարարության անձնակազմի կառավարման ստորաբաժանման կողմից իրականացված համապատասխան վերլուծության արդյունքում։

Ներքին մրցույթների հայտարարումը նախարարության աշխատակիցների շահադրդման /խթանման/ միջոց է նաև, որն իրականացվում է ներքին մրցույթի՝ օրենքով սահմանված բոլոր ընթացակարգերը պահպանելով։ Շահադրդումն առանցքային դեր ունի նախարարության աշխատակիցների աշխատանքի արդյունավետության ապահովման գործում, և իրականացվող յուրաքանչյուր խրախուսանքի միջոց անմիջականորեն կապված է աշխատողի աշխատանքի արդյունքի հետ։

Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնի համալրման գործընթացը պետք է լինի մրցակցային, թափանցիկ և արդար: Մենք կարևորում ենք մասնագիտական հմտությունները. լավագույն մասնագետները պետք է համալրեն պետական կառույցների աշխատակիցների շարքերը և նպաստեն վերջիններիս արդյունավետ աշխատանքին:

Հարկ ենք համարում փաստել նաև, որ թե՛ ներքին, թե՛ արտաքին մրցույթների կազմակերպման ու անցկացման ընթացակարգերը նույնն են և անցկացվում են երկու փուլով՝ թեստավորում և հարցազրույց: Թեստավորման փուլը տեսանկարահանվում է և առցանց (online) ուղիղ հեռարձակվում, իսկ հարցազրույցի փուլը տեսաձայնագրվում է։

Մրցույթի թեստավորման փուլն անցկացվում է թեստավորումների համար նախատեսված հատուկ սենյակում, որն ունի մրցույթի մասնակիցների թվին համապատասխան տեսանկարահանող սարքեր:  Թեստավորման պատասխանատուն քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում նախօրոք տեղադրված և կոդավորված թեստավորման առաջադրանքներից պատահական ընտրությամբ կազմում է թեստը։ Թեստի ձևավորման և կազմման ընթացակարգը ցուցադրվում է էկրանի վրա մրցույթի բոլոր մասնակիցների համար՝ ապահովվելով ողջ գործընթացի թափանցիկությունը։

Այնուհետև, հարցազրույցի փուլի անցկացման ձևաչափն ընտրում և հաստատում է համապատասխան մարմնի գլխավոր քարտուղարը՝ անձնակազմի կառավարման ստորաբաժանման ղեկավարի ներկայացրած առաջարկության հիման վրա, իսկ հաստատված ձևաչափի առաջադրանքները /հարցարանները/ կազմվում են միայն անձնակազմի կառավարման վարչության կողմից՝ պահպանելով գաղտնիությունը։

Սույն հոդվածում քննարկված բոլոր մրցույթներն անցկացնելիս խստագույնս պահպանվել են վերոնշյալ բոլոր ընթացակարգերի օրինականությունը և օբյեկտիվությունը։

Կարևորում ենք լրատվականների ամենօրյա հետևողական աշխատանքը և նրանց ներդրումը հանրությանն իրազեկելու գործում։ Մենք հետամուտ ենք լրատվականների կողմից բարձրացված յուրաքանչյուր հարցի լիարժեք ուսումնասիրությանը և քննությանը, սակայն, միևնույն ժամանակ, հորդորում ենք զերծ մնալ կոնկրետ անձանց թիրախավորելուց, քանի որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում անձնակազմի կառավարման վարչությունն ապահովում է բոլոր ներքին և արտաքին մրցույթների թափանցիկությունը և վերջինս գործում է բացառապես Օրենքի շրջանակներում։

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00