«ՍԵՐՄԵՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԺՆԻ ՂԵԿԱՎԱՐ
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ՝ «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն
ՀԱՍՏԻՔ՝ Հետազոտությունների բաժնի ղեկավար
ԴԻՄԵԼՈՒ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ՝ Բոլոր որակավորված թեկնածուները
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԵԿՆԱՐԿԸ՝ հունիս 2021
ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ՝ Երկարաժամկետ, փորձաշրջանով
ԱՇԽԱՏԱՎԱՅՐԸ՝ ՀՀ, Արմավիրի մարզ, գյուղ Մերձավան
ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝ 31.05.2021
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
«Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ Կազմակերպություն) հայտարարում է հետազոտությունների բաժնի ղեկավարի թափուր աշխատատեղի մասին։ Հետազոտությունների բաժնի ղեկավարը ապահովելու է դաշտային և լաբորատոր հետազոտությունների մեթոդական փաստաթղթերի մշակման և կիրառության աշխատանքները, ինչպես նաև՝ իրականացնելու բաժնի աշխատակիցների արդյունավետ կառավարումը: Հետազոտությունների բաժինը կազմված է 10-ը աշխատակիցներից:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հիմնավորվել է 2005 թվականին (ՀՀ էկոնոմիկայի նախարարության տակ գործող կառույց): Կազմակերպության գործառույթները ներառում են բույսերի նոր սորտերի արտոնագրի և օգտագործման թույլտվության հայտերի ձևակերպումները, նոր սորտերի տարբերիչ առանձնահատկության, միատարրության և կայունության փորձարկումները, բույսերի նոր սորտերի նկարագրության կազմումը, նոր սորտերի արտոնագրումը, հեղինակային իրավունքի վկայականի հանձնումը, ՀՀ պետական գրանցամատյանի վարումը, սերմերի որակի լաբորատոր հետազոտությունների կազմակերպումը, բարձր վերարտադրության սերմերի հավաստագրումները, հավաստագրված սերմեր արտադրողների, ներկրողների, արտահանողների և իրացնողների գրանցամատյանի վարումը, ապրոբատորների դասընթացների կազմակերպում և վկայագրերի տրամադրում լիազորված մարմնի կողմից:
ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ
310,000 ՀՀ դրամ (ներառյալ հարկերը և պարտադիր վճարները)
ՀԱՎԵԼՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Կազմակերպությունը ապահովում է Երևան-Մերձավան-Երևան երթուղիով աշխատակիցների տեղափոխումը
ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Հետաքրքրված և համապատասխան որակավորում ունեցող անձինք կարող են ներկայացնել իրենց ամփոփ ինքնակենսագրականը անգլերեն կամ հայերեն լեզվով՝ humanresources.carc@gmail.com էլեկտրոնային փոստի հասցեին` թեմայի դաշտում նշելով «Հետազոտությունների բաժնի ղեկավար» հաստիքի անվանումը։ Հարցազրույցի վերաբերյալ կտեղեկացվեն միայն ցուցակագրված դիմորդները: Հարցերի համար կարող եք կապ հաստատել՝ 060 50 06 77 կամ 095 50 06 77 հեռախոսահամարներով: