Էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության ապրանքային նշանների և արդյունաբերական նմուշների բաժնի գլխավոր մասնագետ-փորձագետի (ծածկագիր՝ 37-2.3-39) թափուր պաշտոնն որոշակի ժամկետով զբաղեցնելու համար հայտարարություն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ` Նախարարություն) հայտարարում է` Նախարարությունում քաղաքացիական ծառայության հետևյալ թափուր պաշտոնն որոշակի ժամկետով զբաղեցնելու մասին

 

Էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության ապրանքային նշանների և արդյունաբերական նմուշների բաժնի գլխավոր մասնագետ-փորձագետ (ծածկագիր՝ 37-2.3-39)

1) օրենսդրությամբ սահմանված կարգով անցկացնում է  արդյունաբերական նմուշի հայտի փորձաքննություն և ստուգում է հայտարկվող նմուշի նկատմամբ օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան ձևակերպված փաստաթղթերի առկայությունը, փորձաքննության արդյունքների հիման վրա նախապատրաստում է համապատասխան հարցումների (պակաս կամ ճշգրտված փաստաթղթերի ներկայացման վերաբերյալ) և ծանուցումների նախագծեր, քննարկումներ և այլն.

2) ստուգում է դասակարգման համապատասխանությունը ԱՆՄԴ-ի (արդյունաբերական նմուշների միջազգային դասակարգում) գործող խմբագրությանը. հայտի համապատասխանությունը միասնության պահանջին, ինչպես նաև պահանջվող առաջնության անհրաժեշտ հիմքերի առկայությունն ու նման պահանջի հիմքերը.

3) իրականացնում է ազգային ընթացակարգով ապրանքային և սպասարկման նշանների գրանցման համար ստացված փաստաթղթերի համապատասխանության ստուգում օրենսդրությամբ սահմանված պահանջներին՝ դրանք որպես ապրանքային նշանի գրանցման հայտ ընդունելու համար‚

4)  կոնկրետ հայտի բնույթից ելնելով, որոշում է գծագրերի (օրինակ՝ ընդհանուր տեսքի կամ եզրաչափային), էրգոնոմիկական սխեմայի, իրի բաղադրանմուշների լրակազմի և դրա քարտի ներկայացման անհրաժեշտությունը, ձևը և ծավալը ու դրանց վերաբերյալ կատարում համապատասխան հարցումներ.

5) առկա և փորձաքննության արդյունքում ներկայացված պակաս կամ ճշգրտված փաստաթղթերի հիման վրա կազմում է վկայագիր տալու (կամ մերժման) վերաբերյալ որոշման նախագիծ և ներկայացնում Բաժնի պետին.

6) Բաժնի պետի հանձնարարությամբ՝ օրենսդրությամբ սահմանված կարգով նախապատրաստում է պաշտոնական հրապարակման ենթակա նյութերը.

7) Բաժնի պետի հանձնարարությամբ նախապատրաստում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր.

8) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ։

Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝

  • բարձրագույն կրթություն, քա­ղա­քացիական ծառայության առա­ջատար պաշ­տոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ, կամ առնվազն երեք տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2‐րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան‚ կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական‚ բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների‚ խորհրդականների‚ մամուլի քարտուղարների‚ օգնականների և ռեֆերենտների պաշտոնների‚ կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ‚ կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ‚ կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ‚ կամ մինչև 2020 թվականի հունվարի 1‐ը պետական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ.
  • «Ապրանքային նշանների մասին», «Գյուտերի, օգտակար մոդելների և արդյունաբերական նմուշների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացու­թյուն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունա­կու­թյուն.
  • Անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում․
  • Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն։

Աշխատավարձի չափը՝ 212309 (երկու հարյուր տասներկու հազար երեք հարյուր ինը) դրամ:

Նշված պաշտոնն զբաղեցվում է որոշակի ժամկետով՝ մինչև ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու՝ օրենքով սահմանված հիմքի վերացումը՝ այդ թվում՝ վաղաժամկետ։

Ընտրությունն կատարվելու է դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրության եղանակով, անհրաժեշտության դեպքում կարող է անցկացվել հարցազրույց:

Դիմող  քաղաքացիները ՀՀ էկոնոմիկայի նախարարություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

  • գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
  • անձնագրի կամ անձը հաստատող փաստաթղթի պատճենը,
  • դիպլոմ(ներ)ի պատճեն(ներ)ը,
  • աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթ(եր)ի պատճեն(ներ),
  • զինվորական գրքույկի պատճենը (նշված փաստաթուղթը ներկայացնում են արական սեռի անձինք),
  • մեկ լուսանկար՝ 3X4 չափսի։

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` անձամբ կամ էլեկտրոնային հասցեով՝ ժամը 9.30-ից մինչև 12.30-ը։ Նշված ժամկետում պահանջվող փաստաթղթերի ամբողջ փաթեթը չներկայացնելու դեպքում տվյալ թեկնածությունը նշված պաշտոնի համար չի քննարկվելու:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 2021 թվականի մայիսի 25-ը:

ՀՀ քաղաքացիները Էկոնոմիկայի նախարարությունում քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու համար կարող են դիմել Նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Մ. Մկրտչյան 5, հեռ. 011-59-71-95, 011-59-71-98, էլ-փոստ՝ lbaghdasaryan@mineconomy.am/):

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00