Ներքին մրցույթներ՝ Նախարարության գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման և կոոպերացիայի զարգացման վարչության գյուղատնտեսության ծրագրավորման և կոոպերացիայի զարգացման բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիրը՝ 23-32.4-Մ2-3) և Վարչության գյուղատնտեսական ռեսուրսների օգտագործման բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիրը՝ 23-32.4-Մ2-5) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար

Տեղեկատվություն մրցույթի թեստավորմանը մասնակցելու թույլտվություն ստացած քաղաքացիների վերաբերյալ (ծածկագիրը՝ 23-32.4-Մ2-3)

Տեղեկատվություն մրցույթի թեստավորմանը մասնակցելու թույլտվություն ստացած քաղաքացիների վերաբերյալ (ծածկագիրը՝ 23-32.4-Մ2-5)

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը հայտարարում է ներքին մրցույթներ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու մասին

 

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ՝ Նախարարություն) հայտարարում է ներքին մրցույթներ՝ Նախարարության գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման և կոոպերացիայի զարգացման վարչության (այսուհետ՝ Վարչություն) գյուղատնտեսության ծրագրավորման և կոոպերացիայի զարգացման բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիրը՝ 23-32.4-Մ2-3) և Վարչության գյուղատնտեսական ռեսուրսների օգտագործման բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիրը՝ 23-32.4-Մ2-5) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար:

Վարչության գյուղատնտեսության ծրագրավորման և կոոպերացիայի զարգացման բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիրը՝ 23-32.4-Մ2-3) և Վարչության գյուղատնտեսական ռեսուրսների օգտագործման բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիրը՝ 23-32.4-Մ2-5) պաշտոնների բնութագրերի, պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների համար սահմանված գործառույթների, իրավունքների, պարտականությունների, պաշտոններին ներկայացվող պահանջների՝ պաշտոնների համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, աշխատանքի բնագավառում փորձի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև պաշտոնների կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկավությունը ներառված են պաշտոնների անձնագրում, որոնց էլեկտրոնային օրինակներին կարող եք ծանոթանալ կից հղմամբ՝ ծածկագիրը՝ 23-32.4-Մ2-3, 23-32.4-Մ2-5:

Վարչության գյուղատնտեսության ծրագրավորման և կոոպերացիայի զարգացման բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիրը՝ 23-32.4-Մ2-3) և Վարչության գյուղատնտեսական ռեսուրսների օգտագործման բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիրը՝ 23-32.4-Մ2-5)  քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթներին մասնակցելու համար դիմումները ներկայացվում են առցանց՝ կցելով հետևյալ փաստաթղթերը՝ 

  1. դիմում (ձևը լրացվում է առցանց),
  2. անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենները (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշի կամ անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի պատճենները),
  3. դիպլոմ(ներ)ի պատճեն(ներ)ը,
  4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթ(եր)ի պատճեն(ներ)ը,
  5. զինվորական գրքույկի պատճենը (նշված փաստաթուղթը ներկայացնում են արական սեռի անձինք),
  6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի։

Մրցույթներին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2021 թվականի մարտի 29-ից մինչև 2021 թվականի ապրիլի 2-ը ներառյալ՝ քսանչորսժամյա ռեժիմով` կցելով անհրաժեշտ փաստաթղթերը:

Վարչության գյուղատնտեսության ծրագրավորման և կոոպերացիայի զարգացման բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիրը՝ 23-32.4-Մ2-3) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ փուլը կանցկացվի 2021 թվականի մայիսի 4-ին՝ ժամը 10:00-ին, իսկ Վարչության գյուղատնտեսական ռեսուրսների օգտագործման բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիրը՝ 23-32.4-Մ2-5) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ փուլը կանցկացվի 2021 թվականի մայիսի 4-ին՝ ժամը 11:30-ին, Նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5):

Վարչության գյուղատնտեսության ծրագրավորման և կոոպերացիայի զարգացման բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիրը՝ 23-32.4-Մ2-3) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ փուլը կանցկացվի 2021 թվականի մայիսի 6-ին՝ ժամը 10:30-ին, իսկ Վարչության գյուղատնտեսական ռեսուրսների օգտագործման բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիրը՝ 23-32.4-Մ2-5) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ փուլը կանցկացվի 2021 թվականի մայիսի 6-ին՝ ժամը 11:30-ին, Նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5):

Մրցույթների հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

Հիմնական աշխատավարձը 212309 (երկու հարյուր տասներկու հազար երեք հարյուր ինը) դրամ է:

Նշված պաշտոններին հավակնող անձինք պետք է լինեն բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենան նախաձեռնողականություն և  պատասխանատվության զգացում:

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝

  • Սահմանադրություն. հոդվածներ՝ 3, 6, 8, 10, 35, 37, 86, 109, 116, 125, 132, 151, 154, 157, 159, 163, 164, 168, 169, 175, 207, հղումը
  • Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրք․ հոդվածներ՝ 3, 5, 8,  20, 29, 111, 176, 195, հղումը
  • «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք․ հոդվածներ՝ 4, 5, 9, 10, 11, 18, 19, 21, 37, հղումը
  • «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենք․ հոդվածներ՝ 4, 5, 7, 9, 29, 52, հղումը
  • «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք․ հոդվածներ՝ 2, 3, 4, 5, 6, 13, 18, 25, 44, հղումը
  • Հայաստանի Հանրապետության հողային օրենսգիրք, հոդվածներ՝ 4, 9, 55, 78, 102, հղումը
  • Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգիրք, հոդվածներ՝ 1, 16, 18, 19, 30, 32, 35, 40, 49, հղումը
  • «Պաշտոնական վիճակագրության մասին» ՀՀ օրենք․ հոդվածներ՝ 1, 2, 4, 7, 8, 21, հղումը
  • «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» ՀՀ օրենք․ հոդվածներ՝ 3, 7, 21, հղումը
  • «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենք․ հոդվածներ՝ 1, 2, 3, 4, 5.1, 5.2, հղումը
  • «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենք․ հոդվածներ՝ 2, 3, 5, 15.1, 19, 21, 24, հղումը
  • «Սպառողական կոոպերացիայի մասին» ՀՀ օրենք․ հոդվածներ՝ 1, 5, հղումը
  • Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1918-Ն որոշում, հղումը
  • Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշում, հղումը
  • Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշում, հղումը
  • Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի N 625-Ն որոշում, հղումը
  • «Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակությունում, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012թ., հղումը
  • Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա. Վ. Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ. Վ. Աղգաշյան։ Երևան 2012թ․, հղումը
  • Ինֆորմատիկա 8-րդ դասարան։ Հանրակրթական ավագ դպրոցի ընդհանուր և հումանիտար հոսքերի համար։ Ս. Ս. Ավետիսյան, Ա. Վ. Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ. Վ. Աղգաշյան։ Երևան 2013թ., հղումը

Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնների համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես`

  • «Խնդրի լուծում» կոմպետենցիա, հղումը
  • «Հաշվետվությունների մշակում» կոմպետենցիա,  հղումը
  • «Բարեվարքություն» կոմպետենցիա, հղումը

Մրցույթներին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները մրցույթների վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (հասցե՝ ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5, հեռախոսահամար՝ 011-59-71-98, էլեկտրոնային փոստի հասցե՝ lbaghdasaryan@mineconomy.am):

 

Հայաստանում 2021թ․ նախատեսվող ցուցահանդես-տոնավաճառների ցանկ

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

ԵՄ արտահանում ԵՄ «GSP+» REX միջոցով

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Հայաստանի հողերի տեղեկատվական համակարգ

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Աջակցություն զբոսաշրջության ոլորտի ներդրումային ծրագրերին

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐԳԵԼՔ

(+374 11) 597 150, (+374 11) 597 153

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 297 428

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00