ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը հայտարարում է արտաքին մրցույթներ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու մասին
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ՝ Նախարարություն) հայտարարում է արտաքին մրցույթներ՝ Նախարարության գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման և կոոպերացիայի զարգացման վարչության (այսուհետ՝ Վարչություն) գյուղատնտեսական ռեսուրսների օգտագործման բաժնի գլխավոր մասնագետների (ծածկագրերը՝ 23-32.4-Մ2-4, 23-32.4-Մ2-6) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար:
Վարչության գյուղատնտեսական ռեսուրսների օգտագործման բաժնի գլխավոր մասնագետների (ծածկագիրը՝ 23-32.4-Մ2-4, 23-32.4-Մ2-6) պաշտոնների բնութագրերի, պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների համար սահմանված գործառույթների, իրավունքների, պարտականությունների, պաշտոններին ներկայացվող պահանջների՝ պաշտոնների համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, աշխատանքի բնագավառում փորձի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև պաշտոնների կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկավությունը ներառված են պաշտոնների անձնագրում, որոնց էլեկտրոնային օրինակներին կարող եք ծանոթանալ կից հղմամբ՝ ծածկագիրը՝ 23-32.4-Մ2-4, 23-32.4-Մ2-6:
Վարչության գյուղատնտեսական ռեսուրսների օգտագործման բաժնի գլխավոր մասնագետների (ծածկագիրը՝ 23-32.4-Մ2-4, 23-32.4-Մ2-6) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթներին մասնակցելու համար դիմումները ներկայացվում են առցանց՝ կցելով հետևյալ փաստաթղթերը՝
Մրցույթներին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2021 թվականի մարտի 29-ից մինչև 2021 թվականի ապրիլի 2-ը ներառյալ՝ քսանչորսժամյա ռեժիմով` կցելով անհրաժեշտ փաստաթղթերը:
Վարչության գյուղատնտեսական ռեսուրսների օգտագործման բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիրը՝ 23-32.4-Մ2-4) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ փուլը կանցկացվի 2021 թվականի մայիսի 10-ին՝ ժամը 09:30-ին, իսկ գյուղատնտեսական ռեսուրսների օգտագործման բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիրը՝ 23-32.4-Մ2-6) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ փուլը կանցկացվի 2021 թվականի մայիսի 10-ին՝ ժամը 11:30-ին, Նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5):
Վարչության գյուղատնտեսական ռեսուրսների օգտագործման բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիրը՝ 23-32.4-Մ2-4) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ փուլը կանցկացվի 2021 թվականի մայիսի 12-ին՝ ժամը 10:30-ին, իսկ գյուղատնտեսական ռեսուրսների օգտագործման բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիրը՝ 23-32.4-Մ2-6) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ փուլը կանցկացվի 2021 թվականի մայիսի 12-ին՝ ժամը 14:30-ին, Նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5):
Մրցույթների հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:
Հիմնական աշխատավարձը 212309 (երկու հարյուր տասներկու հազար երեք հարյուր ինը) դրամ է:
Նշված պաշտոններին հավակնող անձինք պետք է լինեն բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենան նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝
Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնների համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես`
Մրցույթներին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները մրցույթների վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (հասցե՝ ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5, հեռախոսահամար՝ 011-59-71-98, էլեկտրոնային փոստի հասցե՝ lbaghdasaryan@mineconomy.am):