Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությունը հայտարարում է
գործադիր մարմնի ընտրության բաց մրցույթ
«Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն:
Մրցույթը կանցկացվի 27.04.2021թ. ժամը 11.00-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարության շենքում, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5:
Նշված պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
- Ֆինանսական, տնտեսագիտական կամ իրավաբանական բնագավառի բարձրագույն կրթություն,
- ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի առնվազն 3 տարվա կամ առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ,
- իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (այդ թվում` Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, ապահովագրության և այլ ֆինանսական, կորպորատիվ կառավարման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրություն, ՀՀ կենտրոնական բանկի համապատասխան իրավական ակտերի իմացություն),
- կազմակերպության զարգացման և բարեփոխման ծրագիր (հայեցակարգ, հիմնադրույթներ) մշակելու կարողություն,
- ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրամադրվող ապահովագրական ընկերության գործադիր տնօրենի որակավորման վկայականի առկայություն (սեղմ ժամկետներում ստանալու հնարավորություն):
Նշված պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է նաև`
- տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
- ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն,
- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
- աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություններ,
- ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն,
- առնվազն մեկ օտար լեզվի իմացություն
- գրական հայերենի տիրապետում:
Դիմող քաղաքացիները «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
- դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
- գունավոր լուսանկար,
- քաղվածք աշխատանքային գրքույկից,
- ինքնակենսագրություն,
- բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը,
- կադրերի հաշվառման անձնական թերթիկ (լրացված),
- տեղեկանք` մշտական բնակության վայրից,
- հրատարակված հոդվածների ցանկ, կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում),
- բնութագիր` վերջին աշխատավայրից ( եթե կազմակերպությունը չի լուծարվել),
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի պատճենը` բնօրինակի հետ միասին,
- անձնագրի պատճենը:
Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր, ժամը 10.00 -ից մինչև 1300- ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 23.04.2021թ.:
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել ՀՀ էկոնոմիկայի նախարարության շենք, 9-րդ հարկ, 929 սեն. /ք. Երևան, Մ. Մկրտչյան 5, հեռ. 010-58-29-29/: