Էկոնոմիկայի նախարարությունը հայտարարում է ներքին մրցույթ՝ Նախարարության գյուղատնտեսության առաջնային արտադրանքի վարչության գլխավոր մասնագետի (ծածկագիրը՝ 23-32.1-Մ2-2) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար

Տեղեկատվություն մրցույթի թեստավորմանը մասնակցելու թույլտվություն ստացած քաղաքացիների վերաբերյալ

 

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ՝ Նախարարություն) հայտարարում է ներքին մրցույթ՝ Նախարարության գյուղատնտեսության առաջնային արտադրանքի վարչության գլխավոր մասնագետի (ծածկագիրը՝ 23-32.1-Մ2-2) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար:

Նախարարության գյուղատնտեսության առաջնային արտադրանքի վարչության գլխավոր մասնագետի (ծածկագիրը՝ 23-32.1-Մ2-2) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված գործառույթների, իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, աշխատանքի բնագավառում փորձի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև պաշտոնի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկավությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակին կարող եք ծանոթանալ կից հղմամբ։

Նախարարության գյուղատնտեսության առաջնային արտադրանքի վարչության գլխավոր մասնագետի (ծածկագիրը՝ 23-32.1-Մ2-2) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար դիմումները ներկայացվում են առցանց` կցելով հետևյալ անհրաժեշտ փաստաթղթերը՝  

  1. դիմում (ձևը լրացվում է առցանց),
  2. անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենները (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշի կամ անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի պատճենները),
  3. դիպլոմ(ներ)ի պատճեն(ներ)ը,
  4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթ(եր)ի պատճեն(ներ)ը,
  5. զինվորական գրքույկի պատճենը (նշված փաստաթուղթը ներկայացնում են արական սեռի անձինք),
  6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի։

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2021 թվականի մարտի 9-ից մինչև 2021 թվականի մարտի 15-ը ներառյալ՝ քսանչորսժամյա ռեժիմով` կցելով անհրաժեշտ փաստաթղթերը:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2021 թվականի ապրիլի 12-ին՝ ժամը 11:30-ին, Նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2021 թվականի ապրիլի 14-ին՝ ժամը 14:30-ին, Էկոնոմիկայի նախարարությունում (հասցե՝ ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

Հիմնական աշխատավարձը 212309 (երկու հարյուր տասներկու հազար երեք հարյուր ինը) դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և  պատասխանատվության զգացում:

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝

  • Սահմանադրություն. հոդվածներ՝ 3, 6, 8, 10, 35, 37, 86, 109, 116, 125, 132, 151, 154, 157, 159, 163, 164, 168, 169, 175, 207, հղումը
  • «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք․ հոդվածներ՝ 4, 5, 9, 10, 11, 18, 19, 21, 37, հղումը
  • «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենք․ հոդվածներ՝ 4, 5, 7, 9, 29, 52, հղումը
  • «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք․ հոդվածներ՝ 2, 3, 4, 5, 6, 13, 18, 25, 44, հղումը
  • «ՀՀ հողային օրենսգիրք». հոդվածներ՝ 4, 9, 48, 55, 78, 102, հղումը
  • «Տոհմային անասնաբուծության մասին» ՀՀ օրենք. հոդվածներ՝ 1, 8, 10, 10.1, հղումը 
  • «Մեղվաբուծության մասին» ՀՀ օրենք. հոդվածներ՝ 9, 10, 13, հղումը
  • «Կերի մասին» ՀՀ օրենք. հոդվածներ՝ 3, 18, հղումը
  • «Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին» ՀՀ օրենք. հոդված՝ 4, հղումը
  • «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենք. հոդվածներ՝ 7, 9, հղումը
  • «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենք. հոդվածներ՝ 5,33, հղումը
  • «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենք. հոդված՝ 3, հղումը
  • «Բույսերի սորտերի պահպանության մասին» ՀՀ օրենք. հոդվածներ՝ 9, 18, հղումը
  • «Օրգանական գյուղատնտեսության մասին» ՀՀ օրենք. հոդվածներ՝ 3, 8, հղումը
  • «Սերմերի մասին» ՀՀ օրենք. հոդվածներ՝ 5, 10, հղումը
  • «ՀՀ-ում արոտավայրերի և խոտհարքների օգտագործման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության 2011 թվականի ապրիլի 14-Ի 389-Ն որոշում. հղումը
  • «ՀՀ-ում անասնաբուծության մեջ օգտագործվող տոհմանյութի արտադրության և օգտագործման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2006 թվականի հունվարի 12-ի N 12-Ն  որոշում. հղումը
  • «Տոհմային կենդանիների բոնիտավորման, ինչպես նաև նրանց՝ ըստ սերնդի որակի գնահատման պայմաննրի կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2006 թվականի հունվարի 12-ի N 15-Ն որոշում. հղումը
  • «Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակությունում, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012թ., հղումը
  • Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ. Վ. Աղգաշյան։ Երևան 2012, հղումը
  • Ինֆորմատիկա 8-րդ դասարան։ Հանրակրթական ավագ դպրոցի ընդհանուր և հումանիտար հոսքերի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2013թ., հղումը

Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես`

  • «Խնդրի լուծում» կոմպետենցիա, հղումը
  • «Հաշվետվությունների մշակում» կոմպետենցիա, հղումը
  • «Բարեվարքություն» կոմպետենցիա, հղումը

Մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (հասցե՝ ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5, հեռախոսահամար՝ 011-59-71-96, էլեկտրոնային փոստի հասցե՝ rengibaryan@mineconomy.am):

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00