Տեքստիլի և լոլիկի արտադրության ոլորտում թուրքականը փոխարինվում է հայկականով. նախարար

Դեկտեմբերի 31-ից թուրքական ապրանքների ներկրման արգելքը դրական է անդրադարձել հատկապես տեքստիլի ու լոլիկի արտադրության վրա։ էկոնոմիկայի նախարարությունը կարծում է, որ անհրաժեշտ է երկարաձգել թուրքական ծագման վերջնական սպառման ապրանքների ներմուծման արգելքը:

Վահան Քերոբյան (ՀՀ էկոնոմիկայի նախարար) - Սովորաբար վեց ամիսը քիչ է, որպեսզի մարդիկ կարողանան արտադրություն հիմնեն, արտադրանք ստեղծեն և այդ արտադրանքը շուկայում ամրապնդեն և մենք՝ որպես բիզնեսի շահերը պաշտպանող նախարարություն, գիտենք, որ առնվազն վեց ամիս պետք կլինի երկարաձգել։

Արգելքից ընդամենը երկու ամիս անց տեքստիլի արտադարությունն անմիջապես գրավեց թուրքականի բացը։ Պետությունը պատրաստվում է տեղական արտադրողներին պաշտպանել ոչ միայն թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքով, այլ աջակցության նոր գործիքներով։ Եթե մի քանի ամսից նորից թույլատրվի թուրքական ապրանքի ներմուծումը, այդ ժամանակ շուկայում վերադասավորվող ընկերությունները զգալի վնասներ կկրեն՝ վստահ է էկոնոմիկայի նախարարը։

Վահան Քերոբյան - Տեքստիլ ոլորտը, օրինակ՝ շատ լավ ա սկսել իրեն զգալ։ Նույնիսկ հայկական մանրածախ ցանցերը, որ առաջ վաճառում էին թուրքական ապրանք, զարմացած են, որ Հայաստանում կա թուրքական ապրանքների փոխարինող՝ ավելի լավ որակի և ավելի լավ գնի առաջարկներ։

Թուրքական ապրանքների արգելքի որոշումով պարզվեց, որ Հայաստանում ջերմոցաշինության վրա ծախսված գյուղաջակցության պետական ֆինանսավորումն արդարացված էր՝ հավաստիացնում է նախարարը։ Յուրաքանչյուր տարվա այս շրջանում հատկապես թուրքական էժան լոլիկի ներմուծումը հուսախաբ էր անում տեղի ջերմոցատերերին։

Վահան Քերոբյան - Անթալիայի շրջանի ապրանքները իրականում էներգիայի ավելի քիչ սպառումով են արտադրվում, հետևաբար գնային առավելություն ունեն։

Թեև տեղական լոլիկի գինը բարձր է, սակայն նախարարը վստահ է՝ որոշ ժամանակ հետո ծավալների ավելացումը կբերի գների նվազման։ Որոշ բարդություններ ունեն այլ ապրանքներ ներկրողները։ Վահան Քերոբյանը համոզված է՝ շինարարության ոլորտում առաջացած խնդիրները լուծելի են՝ շինանյութի այն խմբաքանակը, որը ներմուծվում էր Թուրքիայից, կարելի է փոխարինել ԵԱՏՄ երկրներից, Իրանից, Չինաստանից բերվածով:

1lurer.am

 

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00