ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագիրը հայտարարում է փոքր բիզնեսի համաֆինանսավորման մրցույթ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«START-ME-UP» ՓՈՔՐ ԲԻԶՆԵՍԻ ՀԱՄԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

 

Տեղեկացնում ենք, որ ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագիրը հայտարարում է փոքր բիզնեսի համաֆինանսավորման մրցույթ, որն ուղղված է ՀՀ Արագածոտնի, Արմավիրի, Կոտայքի, Արարատի և Սյունիքի մարզերի ոչ քաղաքային բնակավայրերում, ինչպես նաև Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի թվով 34 բնակավայրերում  կյանքի որակի բարելավվմանն ուղղված ծառայությունների ոլորտում գոյություն ունեցող կամ նոր ստեղծվող փոքր բիզնեսների աջակցմանը։

Նախագծի իրականացումը թույլ կտա նշված բնակավայրերում զարգացնել գյուղական համայնքների բնակիչներին առաջարկվող ծառայությունները, ինչը կնպաստի համայնքների սոցիալ-տնտեսական կայունությանը, կանանց և երիտասարդների զբաղվածության մեծացմանը, աղքատության մակարդակի նվազեցմանը, կենսամակարդակի բարելավմանը, գործարար միջավայրի խթանմանը։

ՄԱԶԾ ԿՀ-ն համաֆինանսավորում է ներկայացվող և հաղթող Ծրագրի ընդհանուր բյուջեի 70%-ը: Ծրագրի առավելագույն արժեքը պետք է կազմի 20․000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:

«Կայուն համայնքներ» ծրագիրը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության կողմից, իրականացվում ՄԱԶԾ-ի կողմից՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ: 

«Start-Me-Up» նախագծի փոքր բիզնեսի համաֆինանսավորման ծրագրին կարող են դիմել միայն ՀՀ քաղաքացիություն ունեցող այն անձինք՝

  • ովքեր ունեն նորարարական ծրագրեր՝ գյուղական համայնքներում կյանքի որակի բարելավվման համար
  • ովքեր պատրաստակամ են ներդնել ֆինանսական միջոցներ Նախագծի ընդհանուր արժեքի 30%-ի չափով
  • ովքեր Նախագծի մեկնարկին կլինեն Հայաստանի Հանրապետությունում գրանցված, շահույթ ստանալու նպատակ հետապնդող իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր
  • ովքեր նվազագույնը երեք տարի պարտավորվում են իրականացնել Նախագիծը
  • ովքեր պարտավորվում են իրականացնել ՄԱԶԾ ԿՀ ծրագրի կողմից մշակված և ծառայությունների բարելավվմանն ուղղված դրույթները, մասնակցել վերապատրաստման դասընթացներին ու միջոցառումներին
  • ովքեր չեն հանդիսանում ՄԱԶԾ ԿՀ կողմից տվյալ պահին իրականացվող ընթացիկ այլ նախագծերի շահառու
     

Մրցույթին մասնակցելու համար հարկավոր է առցանց  լրացնել և կցել․

  • Հայտադիմում,
  • անձնագիր/նույնականացման քարտի պատճեն (1-ին և 2-րդ էջերը),

Նշված փաստաթղթերը լրացնելու և տրամադրելու համար հարկավոր է հետևել ՄԱԶԾ պաշտոնական հղմանը։

Հայտադիմումների ներկայացման վերջնաժակմետն է ս. թ. մարտի 19-ը՝ ժամը 18:00-ն: Հայտատուների ընտրությունը կկատարվի սահմանված չափանիշներին համաձայն՝ մրցութային հանձնաժողովի կողմից:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝

  • Ժամկետանց և ոչ լիարժեք հայտերը չեն դիտարկվելու,
  • Ծրագիրը կապ կհաստատի միայն առաջին փուլով ընտրված մասնակիցների հետ։

Հարցերի համար կարող եք զանգահարել (+374 44) 600 125  բջջային հեռախոսահամարին, աշխատանքային օրերին (երկուշաբթիից-ուրբաթ) ժամը 10:00-18:00:

 

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00