ՀՀ-ԵՄ համաձայնագիրը ամբողջությամբ կգործի մարտի 1-ից

Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացն ամբողջությամբ ավարտվել է: Մարտի 1-ից Հայաստանի ու Եվրոպական միության միջև համաձայնագիրն ամբողջությամբ ուժի մեջ է մտնում:

Վարոս Սիմոնյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ) - Տնտեսական առումով համաձայնագիրը տալիս է հետևյալը ամբողջ աշխարհին և գործընկերներին, որ Հայաստանը ավելի կանխատեսելի տնտեսական միջավայր է ունենում՝ հանդիսանալով որպես այդպիսին Եվրոպական միության գործընկեր երկիր:

Համաձայնագիրը Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների կարգավորման հիմնական իրավական հիմքն է: Փորձագետի խոսքով՝ վավերացման գործընթացի ավարտով հարաբերությունները գործընկերային նոր մակարդակ են տեղափոխվում:

Իզաբել Շատոյան («Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ) - Համաձայնագրի 80 տոկոսը 2018 թվականի հունիսից արդեն իսկ իրականացվում էր, գտնվում էր կիրարկման փուլում: 2019 թ. հունիսին համաձայնեցվել էր դրա վերաբերյալ ճանապարհային քարտեզը, և արդեն իսկ իրականացվում են միջոցառումներ, որոնք ուղղված են համաձայնագրի դրույթների կյանքի կոչմանը:

Առևտրաշրջանառության առումով համաձայնագիրը չի ներառում ազատ առևտրի էլեմենտներ, մաքսատուրքերի զրոյացում: Հայաստանը ԵԱՏՄ անդամ երկիր է և չի կարող կնքել երկկողմանի ազատ առևտրի համաձայնագրեր: Էկոնոմիկայի նախարարի տեղակալի խոսքով՝ Եվրամիության հետ համաձայնագիրն էլ թույլ է տալիս իրականացնել ոլորտային մի շարք բարեփոխումներ:

Վարոս Սիմոնյան - Համաձայնագիրը ներառում է համագործակցության գրեթե բոլոր ոլորտները, որոնք կարող են լինել, օրինակ՝ այն համաձայնագրերում, որոնց մաս են կազմում ոչ Հայաստանում, բայց մեր հարևան գործընկեր երկրները, օրինակ՝ Վրաստանի Հանրապետությունը ունի Խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիր և ասոցացման համաձայնագիր Եվրոպական միության հետ:

Համաձայնագրով ծրագրերի 80 տոկոսի առումով ճանապարհային քարտեզն արդեն համաձայնեցվել ու կյանքի է կոչվում: Իզաբել Շատոյանն ընդգծում է՝ դրանք ենթադրում են տարեկան միջոցառումներ: Օրինակ՝ 2019-ին իրականացվել է նման 7 միջոցառում:

Իզաբել Շատոյան - Ճանապարհային քարտեզից, օրինակ՝ վերջերս ուժի մեջ մտավ վարորդական վկայականի քննության հետ կապված նոր կարգը: Դա ճանապարհային քարտեզից ենթադրվող բարեփոխումներից է: Ընթացքի մեջ է հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծումը: Դրա ուղղությամբ արդեն իսկ լուրջ աշխատանքներ կատարվում են, Ընտրական օրենսգրքի ուղղությամբ բարեփոխումների իրականացումը:

Հայկական կողմը աշխատանքներ տարել է ճանապարհային քարտեզի մնացյալ 20 տոկոսի նախագծման ուղղությամբ. այն արդեն կազմվել և ներկայացվել է եվրոպական կողմին, ու շուտով կունենանք նաև դրա վերաբերյալ գործակցության հստակ ծրագիրը: Հայաստանը նաև 10 տարուց ավելի Եվրոպական միության GSP+ համակարգի շահառու է: Փոխնախարարը շեշտում է՝ դա արտոնյալ առևտրային ռեժիմ է, որը տրամադրվում է այն երկրներին, որոնք բավարարում են համակարգին ներկայացվող պահանջները: Համակարգում ընդգրկված լինելը նշանակում է, որ երկիրը պետք է լինի միջինից ցածր եկամուտ ունեցող երկիր:

Վարոս Սիմոնյան - ՀՀ-ն երեք տարի անընդմեջ՝ մինչև 2020 թվականը, Համաշխարհային բանկի կողմից ատլաս մեթոդով հաշվարկվել է որպես միջինից բարձր եկամուտ ունցող երկիր և, համաձայն GSP գործող ընթացակարգի, եթե երեք տարի երկիրը անընդմեջ միջինից բարձր եկամուտ ունեցող երկիր է հանդիսանում GSP համակարգում, իր գործունեությունը դադարեցվում է:

2021 թվականը Հայաստանի համար անցումային տարի է, և շարունակելու ենք մինչև 2022-ի հունվարի 1-ն օգտվել GSP+ համակարգի արտոնությունից:

Վարոս Սիմոնյան - ԵՄ-ն նախատեսում է 2023 թվականին իրականացնել համակարգերի վերանայում, և արդյունքում ինչպիսի նախապայմաններ կլինեն, որ ՀՀ-ն կարող է հանդիսանալ շահառու երկիր:

Փոխնախարարն ընդգծում է. այն, որ Հայաստանը համարվում է միջինից բարձր եկամուտ ունեցող երկիր, խոսում է իրական բարեփոխումների մասին: Հաջողված են համարում բոլոր այն նախաձեռնությունները, որոնք արդեն իսկ ճանապարհային քարտեզի դրույթների համաձայն սկսել են իրականացվել:

1lurer.am

 

 

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

ԵՄ արտահանում ԵՄ «GSP+» REX միջոցով

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Հայաստանի հողերի տեղեկատվական համակարգ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Աջակցություն զբոսաշրջության ոլորտի ներդրումային ծրագրերին

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐԳԵԼՔ

(+374 11) 597 150, (+374 11) 597 153

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 542 503, (+374 11) 297 428

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00