«Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հայտարարում է գյուղատնտես-մեթոդաբանի մրցույթ

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ՝ «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն
ՀԱՍՏԻՔ՝ Գյուղատնտես-մեթոդաբան
ԴԻՄԵԼՈՒ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ՝ Բոլոր որակավորված թեկնածուները
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԵԿՆԱՐԿԸ՝  08.03.2021
ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ՝ Երկարաժամկետ, փորձաշրջանով
ԱՇԽԱՏԱՎԱՅՐԸ՝ ՀՀ, Արմավիրի մարզ, գյուղ Մերձավան
ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝ Փետրվարի 01.03.2021

 

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

«Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հայտարարում է գյուղատնտես-մեթոդաբանի թափուր աշխատատեղի մասին։ Գյուղատնտես-մեթոդաբանը մասնակցելու է դաշտային և լաբորատոր հետազոտությունների մեթոդական փաստաթղթերի մշակման և կիրառության աշխատանքներին։  

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • մշակել ուղեցույցներ և ընթացակարգեր սերմնարտադրության և տնկանյութի հավաստագրման ուղղություններում տարբեր մշակաբույսերի համար,
  • ներկայացնել առաջարկներ սերմնարտադրության և տնկանյութի արտադրության ուղղությունների իրավական տարբեր ակտերի բարելավման և վերանայումների համար,
  • պարբերաբար վերանայել դաշտային և լաբորատոր հետազոտությունների մեթոդական ձեռնարկներն ըստ հանձնարարության,
  • իրականացնել թարգմանություններ և տեղայնացնումներ ձեռնարկների և ուղեցույցների մշակման ընթացքում,
  • կազմել սերմնարտադրության և տնկանյութի հավաստագրման ուղղություններում նորարարական մոտեցումների կիրառության վերաբերյալ տեղեկատվական բնույթի նյութեր,
  • կազմել լաբորատոր սարքավորումների կիրառության վերաբերյալ մեթոդական հրահանգներ,
  • մասնակցել որակի կառավարման համակարգի մշակման և բարելավման աշխատանքներին,
  • կազմել և ներկայացնել աշխատանքային հաշվետվություններ և մեթոդական փաստաթղթեր
  • Կատարել համապատասխան այլ հանձնարարականներ։

ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

  • Բարձրագույն կրթություն գյուղատնտեսության և այլ հարակից ոլորտում,
  • Առնվազն մեկ տարվա մասնագիտական աշխատանքային փորձ,
  • համակարգչային ծրագրերի (Word, Excel, Power Point) հմուտ կիրառման գիտելիքներ,
  • հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն,
  • կազմակերպչական, ադմինիստրատիվ և հաղորդակցման ունակություններ:

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հիմնավորվել է 2005 թվականին (ՀՀ էկոնոմիկայի նախարարության տակ գործող կառույց): Կազմակերպության գործառույթները ներառում են բույսերի նոր սորտերի արտոնագրի և օգտագործման թույլտվության հայտերի ձևակերպումները, նոր սորտերի տարբերիչ առանձնահատկության, միատարրության և կայունության փորձարկումները, բույսերի նոր սորտերի նկարագրության կազմումը, նոր սորտերի արտոնագրումը, հեղինակային իրավունքի վկայականի հանձնումը, ՀՀ պետական գրանցամատյանի վարումը, սերմերի որակի լաբորատոր հետազոտությունների կազմակերպումը, բարձր վերարտադրության սերմերի հավաստագրումները, հավաստագրված սերմեր արտադրողների, ներկրողների, արտահանողների և իրացնողների գրանցամատյանի վարումը, ապրոբատորների դասընթացների կազմակերպում և վկայագրերի տրամադրում լիազորված մարմնի կողմից:

ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ
190,000 ՀՀ դրամ (ներառյալ հարկերը և պարտադիր վճարները)

ՀԱՎԵԼՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Կազմակերպությունը ապահովում է Երևան-Մերձավան-Երևան երթուղիով աշխատակիցների տեղափոխումը

ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Հետաքրքրված և համապատասխան որակավորում ունեցող անձինք կարող են ներկայացնել իրենց ամփոփ ինքնակենսագրականը անգլերեն կամ հայերեն լեզվով՝ humanresources.carc@gmail.com էլեկտրոնային փոստի հասցեին` թեմայի դաշտում նշելով «Գյուղատնտես-մեթոդաբան» հաստիքի անվանումը։ Հարցազրույցի վերաբերյալ կտեղեկացվեն միայն ցուցակագրված դիմորդները: Հարցերի համար կարող եք կապ հաստատել՝ 060 50 06 77 կամ 095 50 06 77 հեռախոսահամարներով:

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00