էկոնոմիկայի նախարարությունում ձևավորվում է աղբի տեսակավորման մշակույթ

ՀՀ էկոնոմիկայի նախարարության շենքում 2021 թվականի մարտի 9-ից տեղադրվել են աղբի տեսակավորման 3 տեսակի թափոնամաններ։

Կենցաղային աղբի համար նախատեսված «սովորական» աղբամանների կողքին տեղադրված թափոնամանների տեղադրումն ազդակ է  նախարարության աշխատակիցների համար յուրացնելու և կիռառելու աղբի տեսակավորման մշակույթը:

Թափոնների տեսակավորումն իրականացվում է հետևյալ կանոնների համաձայն․

  • Դեղին թափոնամանը նախատեսված է թղթի, ստվարաթղթի համար: Խիստ ցանկալի է, որ ստվարաթղթե արկղերը թափոնամանները նետվեն բացելուց և ծալելուց հետո:
  • Կապույտ թափոնամանը նախատեսված է բոլոր այն թափոնների համար, որոնք պլաստիկի հիմքով են պատրաստված՝ պոլիէթիլենային տոպրակներ, շշեր, բաժակներ և այլն:
  • Փոքր մոխրագույն/սև թափոնամանը ապակե թափոնների համար է, որտեղ հավաքվում են ոչ միայն շշերն ու այլ ապակե տարաները, այլև, օրինակ, պատուհանի կոտրված ապակին և այլն:

Նախարարությունը լիահույս է, որ մեր գործընկերները, պետական և մասնավոր կազմակերպությունները, նաև հանրապետության բոլոր քաղաքացիները ժամանակի ընթացքում կմիանան այս նախաձեռնությանը՝  նպաստելով շրջակա միջավայրի պահպանմանը, մեր կյանքի բարեկեցության և Հայաստանի կայուն զարգացման ապահովմանը։

Ի՞նչ է թույլատրվում գցել սորտավորման ամանի մեջ, իսկ ինչը՝ ՈՉ

 

 

Կորպորատիվ կառավարում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00