ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը չափազանց կարևորում է գործարար միջավայրում գիտահետազոտական բաղադրիչի ինտեգրման խրախուսումը, ինչպես նաև կազմակերպությունների կողմից գիտական հենքով հետազոտական աշխատանքների արդյունքների գործնական կիրառումը։
Այս համատեքստում նախարարությունը նպատակադրում է ուսումնասիրել ՀՀ ԲՈՒՀ–երի ասպիրանտական ծրագրերի շրջանակում մասնավոր ընկերությունների կողմից գիտության տարբեր ոլորտներում գիտահետազոտական աշխատանքների պատվերների տրամադրման, ինչպես նաև դրանց ֆինանսավորման (օրինակ՝ ուսման վարձ, կրթաթոշակ) հնարավորությունը։
Հետաքրքրված կազմակերպություններին խնդրում ենք լրացնել ներկայացված ձևանմուշը։