«Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հայտարարում է ֆինանսիստ-հաշվապահի մրցույթ

ՖԻՆԱՆՍԻՍՏ–ՀԱՇՎԱՊԱՀ

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն
ՀԱՍՏԻՔ Ֆինանսիստ-հաշվապահ
ԴԻՄԵԼՈՒ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ Բոլոր որակավորված թեկնածուները
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԵԿՆԱՐԿԸ Հնարավորինս սեղմ ժանկետներում
ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ Երկարաժամկետ, փորձաշրջանով
ԱՇԽԱՏԱՎԱՅՐԸ ՀՀ, Արմավիրի մարզ, գյուղ Մերձավան
ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ Փետրվարի 25, 2021 թվական

 

Աշխատանքային պարտականությունները

  • ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան հաշվապահական գործունեության իրականացում,
  • Հաշվապահական հաշվառման ստանդարտներին և ներքին քաղաքականությանը համապատասխան բոլոր գործարքների կառավարում, գործարքների հետ կապված հարկային և հաշվապահական հարցերի ուսումնասիրություն և վերլուծություն,
  • Ապահովել աշխատակազմի ամսական աշխատաժամկետների համապատասխանելիությունը բյուջեի ծրագրին և հաստատել վճարումները,
  • Տեղեկացված լինել հաշվապահական հաշվառման և հարկային կարգավորման փոփոխությունների վերաբերյալ, իրականացնելով հարկային օրենսդրության համապատասխան փոփոխություններ և ընդունել նոր հաշվապահական ստանդարտներ, հաշվապահի պարտականություններին վերաբերող և ապահովել համապատասխան պահանջների համապատասխանություն,
  • Պատշաճ կերպով փաստաթղթավորել գնումները, հաշիվ-ապրանքագրերը և այլ փաստաթղթեր, որոնք անհրաժեշտ են համապատասխան արձանագրության համար, հաշվեկշռի պատրաստում, եկամուտների, գների և ծախսերի ճշգրիտ հաշվառում,
  • Հարկային մարմիններին և կարգավորող այլ մարմիններին ժամանակին պատրաստել և ներկայացնել բոլոր անհրաժեշտ հաշվետվությունները,
  • Հաշվարկել և ձևակերպել Կազմակերպության աշխատակազմի աշխատավարձերի, պարգևավճարների, արձակուրդային վարձատրությունների, տրանսպորտային ծախսերի, հեռախոսային ծախսերի, եկամտահարկի հետ կապված բոլոր ծախսերը,
  • Նյութական ներհոսքերի և արտահոսքերի հաշվառում,
  • Հաշվապահական հաշվառման ընթացակարգի հարցերին պատասխանել` ուսումնասիրելով և մեկնաբանելով հաշվապահական հաշվառման քաղաքականությունն ու կանոնակարգերը,
  • Հաշվապահական հաշվառման հետ կապված այլ առաջադրանքների կատարում, որոնք կարող են հանձնարարվել անմիջապես ղեկավարի կողմից:


Պահանջվող որակավորումները

  • Բարձրագույն կրթություն հաշվապահության, ֆինանսների կամ տնտեսագիտության ոլորտում,
  • Առնվազն 2 տարվա համապատասխան աշխատանքային փորձ,
  • ՀՀ հարկային օրենսդրության իմացություն, Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների (ՀՀՄՍ) իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • Գերազանց համակարգչային գիտելիքներ (MS Office, աղյուսակներ, տվյալների շտեմարանի կառավարում), ՀԾ-ի և 1C-ի իմացություն, հաշվապահական այլ ծրագրերի իմացությունը ցանկալի է,
  • Նախաձեռնողականություն և պատասխանատվության բարձր զգացում,
  • Վերլուծական և գործնական ճկուն մտածողություն,
  • Գրավոր/բանավոր հաղորդակցման հմտություններ հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով, բիզնեսի էթիկայի հստակ ընկալում,
  • Շահագրգիռ կողմերի հետ արդյունավետ աշխատելու  ունակություն, բազմաբնույթ առաջադրանքների կատարում, առաջընթացի վերաբերյալ հետևողականություն և զեկուցում:

Աշխատավարձը 275,000 ՀՀ դրամ (ներառյալ հարկերը և պարտադիր վճարները):

Հավելյալ տեղեկատվություն Կազմակերպությունը ապահովում է Երևան-Մերձավան-Երևան երթուղիով աշխատակիցների տեղափոխումը:

Դիմելու ընթացակարգը
Հետաքրքրված և համապատասխան որակավորում ունեցող անձինք կարող են ներկայացնել իրենց ամփոփ ինքնակենսագրականը անգլերեն կամ հայերեն լեզվով՝ humanresources.carc@gmail.com էլեկտրոնային փոստի հասցեին` թեմայի դաշտում նշելով «Ֆինանսիստ-հաշվապահ» հաստիքի անվանումը։
Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 50 06 77 հեռախոսահամարով։
Հարցազրույցի վերաբերյալ կտեղեկացվեն միայն ցուցակագրված դիմորդները:

 

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00