ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն Իրան այցից հետո վստահ է, որ նման հզոր երկրի հետ հարևանությունն արդյունավետ չի իրացվում, կարելի է ավելացնել և՛ առևտրի, և՛ ներդրումների ծավալը:
Հայաստանն Իրանին պետք է առաջարկի իր տարանցիկ առավելությունները։ Չօգտագործված ներուժը սննդի, նավթաքիմիական, շինարարական արտադրանքի ու բարձր տեխնոլոգիաների ոլորտներում է։