Կկարգավորվեն արդյունաբերական դիզայնի ստեղծման, օգտագործման հետ կապված հարաբերությունները

ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց կառավարության ներկայացրած օրենքի նախագծին, որը կարգավորում է արդյունաբերական դիզայնի ստեղծման, իրավական պահպանության եւ օգտագործման հետ կապված հարաբերությունները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ արտոնագրերի մասին, արդյունաբերական դիզայնի մասին , պետական տուրքի մասին Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը:

Նրա խոսքով՝ գործող «Գյուտերի, օգտակար մոդելների և արդյունաբերական նմուշների մասին» օրենքը կարգավորում է արդյունաբերության սեփականության երեք օբյեկտների՝ գյուտի, օգտակար մոդելի և արդյունաբերական նմուշի ստեղծման իրավական պահպանության և օգտագործման հետ կապված հարաբերությունները, ինչն էլ հայտատուների, իրավաբանների, ինչպես նաև դատավորների համար դժվարություն էր առաջացնում օրենքի որոշ դրույթներ հստակ մեկնաբանելու առումով: Նախագծի նպատակն է արդյունաբերական դիզյանների իրավական պահպանության, օրենսդրության կատարելագործումը:

«Արտոնագրերի մասին, արդյունաբերական դիզայնի մասին օրենքների նախագծերը մշակվել են վերը նշված թերությունների վերացման և միջազգային առաջադրեմ փորձին համահունչ՝ գյուտերի և արդյունաբերական դիզայնի իրավական պահպանության առավել կատարելագործված համակարգ ներդնելու նպատակով: Գործող օրենքում նախատեսված չէ արդյունաբերական դիզայնների հայտերի հրապարակումը, ինչը հնարավորություն չի տալիս ավելի վաղ իրավունքների տիրապետողներին արդյունաբերական դիզայնի գրանցման դեմ առարկություններ ներկայացնել: Նախագծով նախատեսվում է ներդնել երրորդ անձանց կողմից գործող արդյունաբերական դիզայնի գրանցման դեմ առարկությունների ներկայացման ընթացակարգ: Տվյալ համակարգը ցանկացած շահագրգիռ անձի հնարավորություն է տալիս առարկություն ներկայացնել արդյունաբերական դիզայնի գրանցման դեմ, որի հայտը երկու ամիս հրապարակվում է «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում»,-ասաց Սիմոնյանը:

Գործող օրենքում հստակեցված չեն նաև արդյունաբերական դիզայնների հեղինակների իրավունքներն ու պարտականությունները: Գործող օրենքը թերի է նաև արդյունաբերական նմուշի միջազգային գրանցման վերաբերյալ գործող դրույթներով: Նախագծում հստակեցված և լրացված են պահպանության ոչ ենթակա արդյունաբերական դիզայնները, ինչպես նաև մերժման հիմքերը:

«Նախագծերի ընդունմամբ կապահովվի առկա խնդիրների լուծումը, ինչը հնարավորություն կտա հուսալի և արդյունավետ կարգավորել արդյունաբերական դիզայնների հետ կապված հարաբերությունները»,- ասաց փոխնախարարը:

 

Armenpress.am

 

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00