|
Երկիր՝
|
Հայաստանի Հանրապետություն |
| Ծրագիր՝ |
Համայնքների Գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության երկրորդ (ՀԳՌԿՄ 2-րդ) ծրագիր
|
| Ծրագրի համարը՝ |
P133705
|
| Վարկի/Փոխառության համարը՝ |
Վարկ No.8374-AM |
| Նշանակման անվանումը՝ |
Ծրագրի մատակարարման գծով պատասխանատուի ծառայություններ |
| Հղման համարը՝ |
SOE-15-20 /ըստ Գնումների պլանի/ |
Ծրագրի մատակարարման գծով պատասխանատուի աշխատանքային պարտականությունները ներառում են հետևյալ գործառույթները․
- Կազմակերպել Ծրագրի նյութատեխնիկական մասի ապահովումը և կառավարումը։
- Կազմակերպել և համակարգել Ծրագրին անհրաժեշտ ապրանքների ձեռքբերումը։
- Ապահովել անձնակազմի կառավարման գործառույթների կատարումը, զարգացումը և ներքին աշխատանքային կանոնակարգերի պահպանումը։
- Կազմակերպել և տեխնիկական աջակցություն ցուցաբերել հանդիպումների, քննարկումների, այցելությունների և գործողումների նախապատրաստական աշխատանքներին։
- Բարեխղճորեն և նպատակային օգտագործել տրամադրված գույքը, սեփական մեղքով պատճառված վնասի դեպքում, օրենքով սահմանված կարգով փոխհատուցել նյութական վնասը։
- Վերահսկել և ապահովել Ծրագրի համակարգիչների անխափան աշխատանքը։
- Ապահովել հեռախոսների, ֆաքսի և այլ սարքավորումների անխափան աշխատանքը և Ծրագրի անձնակազմին տրամադրել աշխատանքի համար անհրաժեշտ ապրանքներ։
- Կազմակերպել Ծրագրի տրանսպորտային միջոցների պաշտոնական գրանցման և պահպանման / վերանորոգման աշխատանքները։
- Համակարգել և վերահսկել Ծրագրի տրանսպորտային միջոցների օգտագործման աշխատանքը։
- Բաշխել և գրանցել Ծրագրի տրանսպորտային միջոցների համար նախատեսված վառելիքը։
- Վերահսկել տրանսպորտային միջոցների համար նախատեսված վառելիքը և դրանց սպառումը։
- Կազմակերպչական հարցերում աջակցել միջազգային և տեղական մասնագետներին;
- Մեքենաներին, վազքին և բենզինի ծախսին վերաբերող ամբողջական տեղեկատվությունը ներբեռնել MIS համակարգ։
- Կատարել հաստիքի շրջանակներում Ծրագրի ղեկավարի կողմից գրավոր և բանավոր հանձարարված բոլոր առաջադրանքները:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության Գյուղատնտեսության ծրագրերի իրականացման վարչությունը (ԳԾԻՎ) սույնով հրավիրում է իրավասու անձանց ներկայացնելու իրենց հետաքրքրվածության հայտերը ծառայության մատուցման համար: Հետաքրքրված անձիք պետք է ներկայացնեն ինքնակենսագրական սեղմագրեր (CVs), որոնք ներառում են տեղեկատվություն ծառայությունների իրականացման համար պահանջվող որակավորման և համապատասխան փորձի վերաբերյալ:
Կարճ ցուցակում ընդգրկվելու չափանիշներն են.
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ՏՏ կամ հարակից ոլորտներում
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ որպես մատակարարման գծով մասնագետ կամ համակարգի ադմինիստրատոր/գրասենյակի ղեկավար
- Հաղորդակցման գերազանց հմտություններ
- Խնդիրների արագ լուծման և գրասենյակի ղեկավարման հմտություններ
- Համակարգչային ծրագրերի, մասնավորապես MS Office-ի գերազանց իմացություն
Հետաքրքրված խորհրդատուների ուշադրությունը հրավիրվում է Համաշխարհային Բանկի ուղեցույցների 1.9 կետին. ՎԶՄԲ վարկի և ՄԶԸ փոխառությունների և դրամաշնորհների շրջանակներում խորհրդատուների ընտրություն և վարձում Համաշխարհային Բանկի Վարկառուների կողմից, հունվար 2011 («Խորհրդատուների ընտրության ուղեցույց»), որտեղ մասնավորապես նշվում է Համաշխարհային Բանկի քաղաքականությունը շահերի բախման վերաբերյալ:
Ընտրությունը կիրականացվի Խորհրդատուների ընտրության ուղեցույցով սահմանված Խորհրդատուների Որակավորման վրա հիմնված ընտրության ընթացակարգով:
Հետաքրքրվածության հայտերը պետք է ներկայացվեն էլեկտրոնային եղանակով մինչև 2020թ. դեկտեմբերի 1-ը, ժամը 17:00-ը հետևյալ Էլփոստով՝ atovmasyan@agridf.am։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 011-597-287, ժամը 10:00-ից մինչև 17:00: