ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման շրջանակներում անդրադարձել է տնտեսության վրա համավարակի հետևանքների, հակաճգնաժամային միջոցառումների, դրանց շրջանակում տնտեսավարողներին տրամադրվող օժանդակության, այս օրերին գյուղատնտեսության և խաղողի մթերումների գործընթացի կազմակերպման և այլ ծրագրերի վերաբերող հարցերի։
Մասնավորապես, խոսելով մթերման գործընթացի դժվարությունների մասին՝ նախարարն ասել է, որ այսօր ունենք 70 հազար տոննա գնված խաղող, ինչը նշանակում է, որ, չնայած առանձին դժվարություններին, մենք կարողանում ենք ոչ թե պարտադրանքի կամ տարբեր բանակցությունների միջոցով, այլ առաջարկի և խթանող արտոնյալ վարկավորման եղանակով ապահովել գնորդ-վաճառող բնականոն գործակցությունը։