ՄԻՐ հեռուստաընկերության «Вместе выгодно» հաղորդաշարն անդրադառնում է Հայաստանում, Ռուսաստանում, Մոլդովայում և Վրաստանում խաղողի այս տարվա բերքին, մթերումների գործընթացին, արտահանմանը և այլն։
Հայաստանում այս տարի խաղողը շատ է։ Համավարակի պատճառով արտահանումը նվազել է, սակայն արտահանման հարցերը ևս շուտով կկարգավորվեն։
«Միջինը տարվա ընթացքում մենք արտահանում ենք 15 հազար տոննա սեղանի խաղողի սորտեր։Այս տարի ավելի շատ կլինի, քանի որ բերքը շատ է։ Հիմնական երկիրը, որտեղ մենք վաճառում ենք խաղողը դա Ռուսաստանն է․ մոտ 90% տոկոսը արտահանվում է ռուսական շուկա»,-նշում է էկոնոմիկայի նախարարության Պարենային անվտանգության և ագրովերամշակման զարգացման վարչության պետ Գևորգ Ղազարյանը։