«Վստահ եմ՝ իմ կենտրոնը շատերին է երջանկացնելու»

Աննա Սարաջյանը ծնվել և մինչև 17 տարեկանն ապրել է Սիրիայում։ 2012 թվականին ընտանիքով եկել են Հայաստան հանգստանալու, բայց Սիրիայում հայտնի իրադարձությունների պատճառով այլևս չեն կարողացել վերադառնալ տուն՝ մնացել և հաստատվել են Երևանում։

Սկզբնական շրջանում դժվար է եղել հարմարվել նոր պայմաններին, հատկապես հաղորդակցվելու խնդիր կար, բայց շատ արագ յուրացրել է արևելահայերենը, դպրոց ու բուհ ավարտել, սկսել աշխատել հեռահաղորդակցության ոլորտում։ Բայց համավարակի պատճառով աշխատանքի ընթացքը դանդաղել էր և ավելի շատ ժամանակ կար մտորելու, որոշել է մի բան փոխել իր կյանքում․

- Ուրիշ մարդկանց գործն էի անում և, չնայած վատ չէի կատարում իմ պարտականությունները ու գնահատվում էի, սակայն դա իմը չէր՝ այն չէր, ինչ կցանկանայի անել։ Որոշեցի ազատվել աշխատանքից և հիմնել իմ սեփական գործը․ անել այն, ինչ սիրում եմ։ Շուտով ամուսնանալու եմ և ապրելու եմ մարզում։ Նկատել եմ, որ այնտեղ երեխաների, պատանիների և երիտասարդների համար զբաղվելու, գիտելիքներ զարգացնելու և տարբեր արհեստների հմտություններ ձեռք բերելու քիչ հնարավորություններ կան։ Այդպես ծնվեց ուսումնական-զարգացման կենտրոն ստեղծելու գաղափարը, - ոգևորությամբ պատմում է Աննան։

Կենտրոնը, որտեղ մասնագետների կողմից կանցկացվեն լեզուների և դպրոցական առարկաների անհատական և խմբակային պարապմունքներ, տարբեր հմտությունների զարգացման դասընթացներ, Աննան նախատեսում է բացել արդեն այս տարվա նոյեմբերին՝ մարզկենտրոնում, սակայն կարծում է, որ որոշ ժամանակ անց այն կհաճախեն նաև հարակից գյուղերի 5 տարեկանից բարձր բնակիչները։ Նա մտադիր է կենտրոնում կազմակերպել նաև ձեռարվեստի, տարբեր արհեստների (խեցեգործություն, կարպետագործություն, ժապավենագործություն և այլն) դասընթացներ, ստեղծել փոքրիկ գրադարան՝ առցանց գրքերի և նյութերի հասանելիությամբ։ Դասավանդման գործընթացին նախատեսում է ներգրավել մարզի առաջատար ուսուցիչներին և բուհերի բարձր կուրսերում սովորող լավագույն ուսանողներին։

Այս գործը հիմնելու մտադրությամբ է Աննան դարձել Կառավարության հակաճգնաժամային 19-րդ միջոցառման շահառու։ Այժմ մասնակցում է իր նման զրոյից բիզնես սկսելու գաղափարով ոգեշնչվածների համար կազմակերպված բիզնես դասընթացին։ Ասում է, որ լավագույն բանը, որ պետությունը կարող էր անել սկսնակ գործարարների համար, դա նման անվճար դասընթացների կազմակերպումն է, որ իրականում թանկ հաճույք են և շատերի համար անհասանելի։ Այստեղ բարձրակարգ մասնագետները գիտելիք են փոխանցում իրենց, ուղղորդում և վերահսկում՝ առաջին քայլից մինչև բիզնես ծրագրի կազմումը։ Քննարկումների ժամանակ հարցերի դեպքում, եթե դրանք ծրագրով նախատեսված չեն, դասավանդողներն արտաժամյա հանդիպումներ են կազմակերպում դրանք պարզաբանելու համար։ Եվ այդպես է բոլոր խմբերում։

25-ամյա Աննան գիտակցում է, որ մեծ ու լավ գաղափարների իրականացման ճանապարհը հարթ չի լինում, որ շատ ջանքեր կպահանջվեն կենտրոնի լավ համբավը վաստակելու համար։ Բայց նա հավատում է հաջողությանը, որովհետև ունի համախոհներ, որ պատրաստ են աջակցել իրեն․դա առաջին հերթին իր ապագա ամուսինն է, եղբայրը, ծնողները և, իհարկե, Հայաստանի ազգային սկաուտական շարժման իր բազմաթիվ ընկերները, որոնց հետ կամավոր աշխատել են երեխաների, երիտասարդների հետ և ունեն որոշակի փորձ։

- Սկաուտության հիմնադիր Ռոբերտ Բեյդըն Փաուելի հայտնի խոսքն է․ «Իսկական երջանկությունը ուրիշներին երջանկացնելու մեջ է կայանում»։ Ես առաջնորդնվում եմ այդ կարգախոսով, քանի որ սկաուտությունն իմ կյանքում մեծ դեր ունի։ Վստահ եմ՝ իմ կենտրոնը երջանկացնելու է շատերին, օգնելու է, որ բացահայտեն իրենց ներաշխարհը, հետաքրքրությունները և ավելի վստահ ընտրեն իրենց ապագա մասնագիտությունն ու դառնան Հայրենիքին պիտանի երիտասարդներ, - ասում է Աննան։

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00