2019 թվականի վերջից մեկնարկած գյուղապահովագրության գործիքից օգտվել է ավելի քան քան 1500 ֆերմեր։ Գործակալությունները շարունակում են ստանալ փոխհատուցման հայտեր, իսկ բերքն ապահովագրված գյուղատնտեսները՝ վնասի փոխհատուցում։ Այս պահին 166 վնասի չափը հաստատվել է, հատուցվել է մոտ 76 մլն դրամ։
Գյուղոլորտի խնդիրները կարգավորելու համար կառավարությունը համակարգային լուծում առաջարկեց՝ ներդնելով գյուղապահովագրության ծրագիրը, իր վրա վերցրեց ապահովագրավճարի 50-60 տոկոսը։
ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն անդրադառնում է գյուղապահովագրության ծրագրին և նշում․ «Կառավարությունը մեծ ներդրում է իրականացնում գյուղատնտեսության ապահովագրությունը Հայաստանում կայացնելու ուղղությամբ և անհրաժեշտ է, որպեսզի ֆերմերները այս նախաձեռնությանը գան ընդառաջ և համագործակցությանն նպատակով կառավարության մեկնած ձեռքը ամուր սեղմեն, որպեսզի մենք ունենաք ավելի կայուն և զարգացած գյուղատնտեսություն»։