#ԶրոյիցԲիզնես #ՀաջողությունՄաղթիր «Դժվարությունները ձևավորում են մեզ և տանում դեպի մեր երազանքների իրականացումը».Հայկ Միրզաբաբյան

Ճգնաժամերը, իրենց բոլոր բացասական կողմերով, նաև նոր հնարավորություն են համարձակների համար՝ իրագործելու խնամքով պահած և հարմար պահի սպասող երազանքները։
Էկոնոմիկայի նախարարության 19-րդ միջոցառումը հնարավորություն է ընձեռում սկսնակ գործարարին իրականացնելու իր նորարար գաղափարները։
«Ես զրոյից ստեղծում եմ իմ բիզնեսը, հաջողություն մաղթիր ինձ» խորագրի ներքո կներկայացնենք սկսնակ ձեռներեցների, ովքեր հակաճգնաժամային 19-րդ միջոցառման հնարավորություններն օգտագործելով, որոշել են ուժերը փորձել բիզնեսում և իրականություն դարձնել իրենց երազանքը։

Դժվարությունները ձևավորում են մեզ և տանում դեպի մեր երազանքների իրականացումը
Հայկ Միրզաբաբյանը 32 տարեկան է, տնտեսագետ է, սակայն իր մասնագիտությամբ չի աշխատում։ Շատ է սիրում ակտիվ հանգիստը, հաճախակի արշավների է գնում։ Վերջերս ընկերների հետ Հատիս լեռն է բարձրացել․վերելքը դժվար է եղել, զգացումներն՝ աննկարագրելի։

- Ու ես հասկացա, որ ցանկացած հաջողության հասնելու համար պետք է անցնես դժվարությունների միջով, ուժ գտնես քո մեջ և հաղթահարես դրանք։ Դժվարություններն են մեզ ձևավորում և օգնում ինքնահաստատվել, - ասում է Հայկը։

Բիզնես գաղափարը, որն իր նախասիրության պտուղն է, վաղուց է կրում իր մեջ․ թիրախը զբոսաշրջության մի տեսակ է, որ դեռևս չկա Հայաստանում և նախատեսված է ճամփորդության ու գիշերակացով շրջագայության սիրահարների համար։ Հայկը շատ է ցանկանում, որ ճամփորդն ամբողջ հոգով ընկալի և ըմբոշխնի Հայաստանի յուրաքանչյուր անկյունը, միաժամանակ իրեն հարմարավետ զգա առանց որևէ հանգստյան տուն կամ հյուրանոց այցելելու։ Իր գաղափարը դեռ չի ցանկանում ամբողջությամբ բացահայտել, միայն կիսվում է մտահղացման կարգախոսով․ «Իմ տունն այնտեղ է, որտեղ ես կայանում եմ»։

Այն իրագործելու ճանապարհը տեսել է 19-րդ միջոցառման միջոցով։ Շահառուների ընտրության առաջին փուլում ուսումնասիրել և հավանել են իր բիզնես գաղափարը։ Հիմա, երկրորդ փուլում, մասնակցում է բիզնես դասընթացին և ստանում կոնկրետ գիտելիքներ, թե ինչպես հիմնել և վարել բիզնեսը։ 40 ժամանոց դասընթացի 10 ժամն անցնելուց հետո վստահաբար ասում է, որ այն չափազանց օգտակար է․ շատ բան է սովորել, իր համար հայտնություններ արել։ Խմբում 15 հոգի են, բոլորն էլ համարձակ ու հետաքրքիր գաղափարներով և դրանք իրականություն դարձնելու վճռականությամբ։ Միջավայրը ոգևորիչ է, դասավանդողները՝ պատրաստակամ և սրտացավ, զգացվում է, որ մեծ ցանկություն ունեն առաջ տանելու մասնակիցների գաղափարները, ու այդ ամենը չափազանց մոտիվացնող է։

Հայկը վստահ է, որ եթե անգամ չհասնի գործարար ծրագրի ֆինանսավորման փուլին, միևնույն է՝ արդեն իսկ մեծ ձեռքբերում են ստացած գիտելիքները և, ամենակարևորը, մարդկային շփումները։

- 19-րդ ծրագրի շահառու լինելը իմ կյանքի ամենահիշարժան փուլերից եմ համարում, և ձեռք բերած հմտությունները, ավելի ճկուն ու լայն մտածելու կարողությունը անպայման օգտագործելու եմ գաղափարս իրականացնելու ճանապարհին, որի մեկնարկը նախատեսում եմ հաջորդ տարի։ Հնարավոր է նաև, որ խմբի անդամներից որոշների հետ հետագայում միավորենք մեր գաղափարները և դառնանք գործընկերներ, - նշում է Հայկը։

Բիզնեսը զրոյից ստեղծել ցանկացողներին նա խորհուրդ է տալիս հավատալ իրենց գաղափարն, երեխայի պես սիրել, փայփայել այն ու ապրել դրանով։ Մեծ ցանկություն ունենալ, գիտելիք ձեռք բերել, գործել ու չվախենալ դժվարություններից։ Նաև վստահ լինել, որ հնարավորություն միշտ կա, անգամ ամենաբարդ իրավիճակներում։
Այս ընթացքում Հայկն ավելի է համոզվել, որ յուրաքանչյուրս կարող ենք փոխել կյանքը և դարձնել այն ավելի գեղեցիկ ու հետաքրքիր։


Ես 0-ից ստեղծում եմ իմ բիզնեսը։ Հաջողություն մաղթիր ինձ

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00