Հակաճգնաժամային 24-րդ միջոցառումով Կառավարությունը կաջակցի մթերման շրջանը սահուն կազմակերպելուն
Հակաճգնաժամային 24-րդ միջոցառումն առավելապես ագրովերամշակմամբ զբաղվող ընկերությունների համար է։ Գործադիրը պատրաստ է նաև օգնել մթերման ժամանակ գյուղացիներին վճարելու հարցում։
«Արտոնյալ պայմաններ սահմանեցինք մթեման վարկի համար, որը իրենից ներկայացնում է մինչև 24 ամիս ժամկետ՝ երկարացված նախկինում 1 տարվա փոխարեն, որից 6 ամիսը արտոնյալ ժամանակահատված է, իսկ վարկի սահմանաչափը 1,8 մլրդ-ից բարձրացրեցինք մինչև 3 մլրդ դրամ»,- նշում է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և ավելացնում․ «Մեր ընդհանուր նպատակն է նաև, որ խաղող արտադրողների և խաղող մթերողների միջև ստեղծվեն գործընկերային հարաբերություններ, որոնք կլինեն առավել ամուր, երկարաժամկետ, վստահելի և թափանցիկ»։